Սարգսեանը չպէտք է մեկնէր Մյիւնխէն

«Եթէ արձանագրութիւնները վաւերացւեն այս տեսքով, ապա ՀՅԴ-ն կպայքարի իշխանափոխութեան համար, որպէսզի նոր իշխանութիւնը անվաւեր ճանաչի դրանք»

«Ես չեմ հաւատում, որ 4 ժամ բանակցել են, խօսել են Արցախի կարգավիճակի մասին, իսկ ադրբեջանական կողմը տարածքների վերադարձի հարց չի բարձրացրել»:


Ալիէւի ռազմատենչ յայտարարութիւններից յետոյ հայկական կողմը պէտք է անէր միակ ճիշտ քայլը` հրաժարւէր Միւնխենեան հանդիպումից:
Այս կարծիքին է ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը, որն այսօր պատասխանելով «Ա1+»-ի հարցին` նկատեց, որ մնացած բոլոր յայտարարութիւններից Ալիէւի վերջին յայտարարութիւնը տարբերւում էր. այն իր ոճով վերջնագիր էր յիշեցնում. «Իսկ բանակցել վերջնագրի ճնշման տակ, ընդհանրապէս ճիշտ չէ. այդ յայտարարութիւնից յետոյ հայկական կողմը պէտք է դիմեր միջնորդներին` ասելով, որ այդ պայմաններում աշխատելն անհնար է, եւ կամ դուք կը սանձղք Ադրբեջանի նախագահին, կամ այս պայմաններում բանակցելու անհրաժեշտութիւն այլեւս չենք տեսնում: Իսկ քանի որ դա չի արւել, առաջացել են իրարամերժ յայտարարութիւններ` «Եւրանիւզը», հայկական կողմի հերքումը, ադրբեջանական կայքերի հրապարակումները»: Վահան Յովհաննիսեանը համոզւած է, որ ամէն ինչ արւում է, որպէսզի Հայաստանից կորզւի ինչ-որ զիջում, որպէսզի հեշտացւի թուրքական խորհրդարանում հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացումը:
«Հայաստանն այսօր յայտնւել է ծուղակի մէջ, այդ ծուղակից դուրս գալ պէտք էր դեռ 1 տարի առաջ, բայց հիմա էլ դա հնարաւոր է, աւելի դժւար է, բայց անհնար չէ»,-ասաց նա:Ի դէպ, Վահան Յովհաննիսեանը նկատեց, որ հայկական կողմը, Ալիէւի յայտարարութիւններից յետոյ մասնակցելով Միւնխենեան հանդիպմանը, ըստ էութեան արժէզրկեց Մայենդորֆեան հռչակագիրը, որում կողմերը բացառել էին ռազմական լուծումը, եւ որը լաւագոյն հնարաւորութիւնն էր տալիս հրաժարւելու բանակցութիւններից, առնւազն այդ հանդիպումից:
Ինչ վերաբերում է Նախագահի մամլոյ խօսնակ Սամուէլ Ֆարմանեանի հակադարձմանը, թէ «ՀՀ-ն կարող է ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը», Վահան Յովհաննիսեանն ասաց. « Դա Ղարաբաղի հարցի լուծման միայն մէկ բաղկացուցիչը չէ: Աւելի կարեւոր բաղկացուցիչներ են միջազգային ճանաչումը, այսինքն, ճանաչում գոնէ մասնակի տարբեր միջազգային կառոյցների, կամ գոնէ ուրիշ պետութիւնների, միւս բաղկացուցիչը, էլ աւելի կարեւոր, Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղանին, դա ամենակարեւոր ճանաչման ձեւն է: ՀՀ-ի կողմից Ղարաբաղի անկախութեան ճանաչումը ամենահեշտն է»: ՀՅԴ բիւրոյի անդամը նկատեց, որ այն ձեւը, որ հայկական կողմը որդեգրել է բանակցութիւններ վարելու իմաստով, չի նպաստում այդ խնդրի լուծմանը. «Ղարաբաղի ճանաչումը երբ էլ կատարւի, չի կարող նպաստել Արցախի լիարժէք ներգրաւմանը բանակցային գործընթացում, իսկ երբ Ադրբեջանը յարձակւի Արցախի վրայ, կարծում եմ` առաջնային նպատակը պէտք է ոչ թէ ճանաչումը լինի, այլ ադրբեջանական ագրէսորի ամբողջական ջախջախումը մարտի դաշտում»:
Մինսկի խմբի համանախագահներին Վահան Յովհաննիսեանը չի հաւատում, չի հաւատում նաեւ հայկական կողմին, որը պնդում է, թէ տարածքների վերադարձի խնդիր չի քննարկւել . «Ես չեմ հաւատում, որ 4 ժամ բանակցել են, խօսել են Արցախի կարգավիճակի մասին, իսկ ադրբեջանական կողմը տարածքների վերադարձի հարց չի բարձրացրել»:
Նա նաեւ յաւելեց, որ ժամանակին հայկական կողմը թոյլ է տւել տակտիկական սխալ, որը հետագայում վերածւել է ստրատեգիական սխալի: Խօսքը տարածքները վերադարձնելու հնարաւորութեան մասին է, որը հայկական կողմի համաձայնութեամբ պէտք է քննարկւէր կարգավիճակը որոշելուց յետոյ, իսկ ադրբեջանցիների յամառ եւ հետեւողական ջանքերի շնորհիւ տեղերը փոխւեցին եւ այսօր խօսւում է տարածքների վերադարձի մասին, յետոյ միայն հետաձգւած հանրաքւէի, որի անցկացման վայրը, ձեւն ու ժամանակն էլ անյայտ է:
Ի դէպ.«Եթէ արձանագրութիւնները վաւերացւեն այս տեսքով, ապա ՀՅԴ-ն կպայքարի իշխանափոխութեան համար, որպէսզի նոր իշխանութիւնը անվաւեր ճանաչի դրանք»,-յայտարարեց ՀՅԴ բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը:

0 Պատգամ: