ԹՈՒՐՔԻԱՅԻ “ԳԱՂՏՆԻ” ՈՒՂԵՐՁԸ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ


Թուրքական Հիւրրիէթ օրաթերթի այսօրւայ համարում տպագրւած “Լաչինի միջանցքի լուծման համար” հրապարակման համաձայն, Թուրքիան “յոյժ գաղտնի ուղերձ” է յղել Մինսկի խմբի համանախագահներին:
Ուղերձում նշւած է, որ Թուրքիան, Հայաստանի հետ ստորագրւած արձանագրութիւններին հակառակ, գտնում է, որ երկու երկրների միջև սահմանի բացումն ուղղակիօրէն կապւած է Լեռնային Ղարբաղի հարցի լուծման հետ և ներկայացնում է իր առաջարկ-տեսակէտները:
Հետաքրքիր է, որ “յոյժ գաղտնի” ուղերձում ներառւած են հետևեալ կէտերը` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ գրաւեալ 7 շրջաններից դուրս գալը և այդ շրջաններում ադրբեջանցի փախստականների վերբնակեցման հնարաւորութեան ճանաչումը, Լեռնային Ղարաբաղի ապագայի և կարգավիճակի հարցը մի կողմ թողնելով, այս պահին առկայ համաձայնութիւնների շրջանակում “Միջանկեալ համաձայնագրի' ստորագրումը:
Յօդւածում նաև տեղեկացւում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դաւութօղլուի հանդիպումը կը կայանայ 2009 թ. դեկտեմբերի 1-2-ը Աթէնքում:

«ՕՐԱԳԻՐ»

0 Պատգամ: