Եթէ Ադրբեջանը որոշի ռազմական գործողութիւններ սկսել, այս անգամ կը զրկւի ինքնիշխանութիւնից
14:31 / 25.11.2009
Եթէ Ադրբեջանը որոշի ռազմական գործողութիւններ սկսել ղարաբաղեան հակամարտութեան գօտում, այս անգամ կը զրկւի ոչ միայն իր տարածքների մի մասից, այլեւ երկրի ինքնիշխանութիւնից: Այդ մասին մամուլի ասուլիսում յայտարարեց պաշտպանութեան, ներքին գործերի եւ ազգային անվտանգութեան խորհրդարանական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Հրայր Կարապետեանը:
Ընդ որում, նա ընդգծեց, որ եթէ Ադրբեջանը վստահ լինի Լեռնային Ղարաբաղի դէմ պատերազմում իր յաղթանակի վրայ, անյապաղ կսկսի ռազմական գործողութիւնները: «Բայց Բաքուն գիտակցում է, որ իրավիճակի նման զարգացումը չի բխում իր շահերից:

Հէնց այդ պատճառով էլ Իլհամ Ալիէւի ռազմաշունչ յայտարարութիւնները այդ ամէնի համատեքստում քաղաքական տրիւկ են, շանտաժ, որոնց միջազգային հանրութիւնը լուրջ չի վերաբերւում: Բայց միւս կողմից, պատկերացրէք, թէ միջազգային ինչ արձագանք կը հետեւէր Սերժ Սարգսեանի շուրթերից նման յայտարարութիւններին:
Պատկերացրէք, ինչ խառնաշփոթ կը բարձրանար, եթէ Սերժ Սարգսեանը յայտարարէր, թէ ազատագրւած տարածքները մեզ քիչ են եւ պէտք է հասնենք ու նւաճենք Բաքուն»,- յայտնեց պատգամաւորը:
Վերջինս նաեւ նշեց, որ Ալիէւի ռազմաշունչ յայտարարութիւնները համարժէք պատասխան չեն ստանում ոչ միայն միջազգային հանրութիւնից, այլեւ Երեւանից: «Տպաւորութիւն է, թէ Երեւանը խճճւել է իր գործողութիւններում եւ չգիտի հետագայ քայլերը»,- նկատեց Կարապետեանը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment