«Խաղաղութիւնը շուկայում վաճառվող ապրանք չէ, որի կարիքը Հայաստանն Ադրբեջանից աւելի ունի»
15:58 / 21.11.2009
«Ադրբեջանական դիւանագիտութեան վայրիվերումներին լուրջ չեմ վերաբերում, քանի որ, դեռեւս ղարաբաղեան պատերազմի տարիներից, լաւ գիտենք այդ երկրի բանակի ոգու մասին»,- NEWS.am-ի թղթակցի հետ ունեցած զրոյցում նման տեսակէտ յայտնեց «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան պատգամաւոր Նաիրա Զոհրաբեանը՝ խօսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի՝ նոյեմբերի 22-ին (այսօր) Միւնխենում կայանալիք հանդիպման մասին։
Յիշեցնենք, որ երկու նախագահների միւնխենեան հանդիպման նախօրէին Իլհամ Ալիեւը յայտարարել է, որ եթէ այս հանդիպումն էլ անարդիւնք լինի, իրենք կարող են գնալ ռազմական լուծման, քանի որ այլեւս համբերել չեն կարող: Այս առնչութեամբ Ն. Զոհրաբեանն ասաց. «Սուր ճոճելուց առաջ Ադրբեջանի նախագահը լաւ կանէր հաշւի առնէր իր բանակի ոգին եւ կշռադատեր ինչ-ինչ լսարանի եւ սպառման համար նախատեսւած իր յայտարարութիւնները: նա պէտք է հասկանայ մի պարզ ճշմարտութիւն. խաղաղութիւնը շուկայում վաճառւող ապրանք չէ, որի կարիքը Հայաստանն Ադրբեջանից աւելի ունի»:

Պատգամաւորի խօսքով, մենք պատերազմ չենք ուզում, բայցեւ անհրաժեշտութեան դէպքում պատրաստ ենք գնալ դրան։
Հարցին, թէ Ի. Ալիեւի նման ագրեսիւ յայտարարութիւնից յետոյ արդեօ՞ք անիմաստ չի դառնում Միւնխենեան հանդիպումն ընդհանրապէս, ԲՀԿ-ական պատգամաւորը պատասխանեց. «Այդ հանդիպմանը գնալով Սերժ Սարգսեանը կապացուցի միջազգային հանրութեանը, այդ թւում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ իր ադրբեջանցի գործընկերոջ՝ նոյնիսկ այդ կարգի ռազմատենչ յայտարարութիւններից յետոյ պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ եւ խաղաղ բանակցային գործընթաց վարել»:
«Կարծում եմ՝ երկու երկրների նախագահների միւնխենեան հանդիպումը բեկում չի մտցնի ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի մէջ, եթէ, իհարկէ, ադրբեջանական կողմի՝ ժամը մէկ փոխւող տրամադրութիւնները չփոխւէն այս անգամ եւս: Իսկ ադրբեջանական կողմի կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու դէպքում, հնարաւոր է, դրական տեղաշարժ, այնուամենայնիւ, լինի»,- եզրափակեց Ն. Զոհրաբեանը:

0 Պատգամ:
Post a Comment