Լեռնային Ղարաբաղի Պետութեան կողմից իրականացւող ծրագրերից եւս մէկն արդէն ի կատար ածւեց. Ասկերանի շրջանի Սղնախ գիւղում բարելաււեցին երկկողմանի ծնողազուրկ երեխաների բնակարանային պայմանները։
Տան կտուրը գտնւում էր կիսաւէր վիճակում, առաստաղն անձրեւներից ամբողջովին փչացել էր, իսկ հատակը՝ փտել։ Եւ աւելի քան եօթ տարի նրանք զուրկ էին ոչ միայն ծնողական քնքշութիւնից, այլ նաեւ տաքուկ անկիւնից։
Վերջապէս բացւեց պայծառ օրը. տունը վերանորոգելու համար պետութիւնը ֆինանսական օգնութիւն տրամադրեց, որին յաջորդեցին վերանորոգման աշխատանքները։ «Մենք շատ գոհ ենք ու երախտապարտ մեր ղեկավարութիւնից»,- ասում են նրանք։ Իսկ որպէս շնորհակալական խօսք՝ չորս զաւակների տատն ասում է. «Այժմ թոռներիս համար ստեղծւած են ապրելու նորմալ պայմաններ։
Կցանկանայի, որ այդպէս շարունակ վերակառուցւեն ե՛ւ ծնողազուրկ, ե՛ւ զոհւած մեր ազատամարտիկների երեխաների բնակարանները»։
Տաթեւ ՅԱԿՈԲՋԱՆԵԱՆ
«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»
0 Պատգամ:
Post a Comment