Մենք Հանդիսաւոր Կերպով Կը Պատռենք Արձանագրութիւնները
(Յօդւած՝ թրքական «Միլլիէթ» օրաթերթից)
Վերջերս զրուցեցինք ամերիկեան բարձրաստիճան մի դիւանագէտի հետ: Հարցնում էր Հայաստանի հետ ստորագրւած ,ցիւրիխեան արձանագրութիւնների եւ հետագայ ճակատագրի մասին, հետաքրքրւում էր, թէ ինչքան ժամանակ կը պահանջւի խորհրդարանում այդ արձանագրութիւնների վաւերացման համար: Որից յետոյ յիշեցրեց հետւեալը. «Իրականում շատ ժամանակ չի մնացել: Առջևում ապրիլի 24-ն է, և ցեղասպանութեան հարցում դարձեալ սկսւելու են ճնշումները»: Եւ իրօք, Միացեալ Նահանգներում գործող հայկական լոբբին արդէն գործի է անցել:
Սփիւռքում կոշտ դիրքորոշման կողմնակիցները յոյս ունեն, որ արձանագրութիւնները չեն վաւերացւի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից: Այդպիսով յոյսեր են տածում, թէ նորից կը կարողանան դուրս գալ այն նեղ վիճակից, որում յայտնւել են արձանագրութիւնների պատճառով:
Այն, ինչ լսեցինք ամերիկեան բարձրաստիճան ներկայացուցչի շուրթերից, մեզ համար լուրջ նախազգուշացում էր, և ասացինք, որ եթէ այդ տեսակէտը հնչի, թուրք հասարակութիւնն այն կընկալի որպէս «սպառնալիք»:
Աւելի վաղ նման մի հարց էիք ուղղել թուրք բարձրաստիճան ներկայացուցիչներից մէկին և նրանից ստացած ապշեցուցիչ պատասխանը ներկայացրեցինք ամերիկացի պաշտօնեային. «Ի պատասխան Միացեալ Նահանգների ապրիլքսանչորսեան ճնշումներին' մենք հանդիսաւոր կերպով կը պատռենք և մի կողմ կը նէտենք հայ-թուրքական արձանագրութիւնները»:

Առկայ է մազոխիստական միտում
Մեր ամերիկացի զրուցակիցը, լսելով այդ պատասխանը, մի պահ լռեց: Դէմքին այնպիսի արտայայտութիւն կար, կարծես ուզում էր ասել. «Այս խելագար թուրքերն իրօք դա կանեն: Մենք կարծեցինք' յիշեց, թէ «ինչպէս Թուրքիան 1974թ., հակառակ Վաշինգտոնի նախազգուշացումներին, գնաց Կիպրոս, Միացեալ Նահանգներում և Եւրոպայում առկայ բոլոր ենթադրութիւններին հակառակ' մերժեց մարտեան որոշումը»:
Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման նախաձեռնութիւնից մինչև «Էրգենեքոնի» դատավարութիւն և գրեթէ ամէն բանի ետևում Ամերիկային տեսնելու մազոխիստական միտում կայ Թուրքիայում: Սակայն Վաշինգտոնից մեր երկրին հետևողները գիտեն, որ ԱՄՆ-ն այնքան ազդեցութիւն չունի Անկարայի վրայ, որքան թւում է:

Միացեալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն Անկարայում' մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան այն հարցին, թէ արդեօ՞ք Վաշինգտոնը կանգնած է քրդական հարցի կարգաւորման նախաձեռնութեան ետևում, պատասխանեց. «Երանի այդքան ազդեցիկ լինէինք»:
Ի վերջոյ, եթէ ԱՄՆ-ն այդքան ազդեցիկ լինէր, Անկարան այսօր չէր փչացնի յարաբերութիւնները Իսրայէլի հետ և չէր մերձենայ Իրանի և Սիրիայի հետ: Բնականաբար, չենք ասում, թէ Վաշինգտոնն ընդհանրապէս ազդեցութիւն չունի: Պատմութիւնը ցոյց է տալիս բոլորովին հակառակը: Սակայն նոյն պատմութիւնը ցոյց է տալիս, որ թուրքերի համար «կենսական» համարւող հարցերում դա ամէնևին էլ այդպէս չէ: Եթէ Միացեալ Նահանգներն այդքան ազդեցիկ լինէր, Կովկասում իրավիճակը վաղուց փոխած կը լինէր յօգուտ իրեն:
Այսօր Վրաստանի և Հայաստանի հասարակութիւններն, ի տարբերութիւն թուրքերի, ընդհանուր առմամբ ամերիկամէտ են: Այստեղ, բնականաբար, առկայ է երկու պետութիւնների' ամերիկեան սփիւռքի գործօնը: Իսկ Ադրբեջանը Վաշինգտոնի հետ համագործակցում է ռազմական, քաղաքացիական և տնտեսական ոլորտներում:

Մեծ խաղը Կովկասում է
Վաշինգտոնը, հակառակ իր նպաստաւոր դիրքին, մինչ օրս չի կարողացել ազդել ղարաբաղեան հակամարտութեան գործընթացի վրայ' այն կարգաւորելու առումով: ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ այն, ինչ արեց Արևելեան Եւրոպայում, չկարողացաւ անել Հարաւային Կովկասում:
Կարճ ասած' չկարողացաւ տարածաշրջանը վերցնել իր ազդեցութեան տակ: Առկայ հաւասարակշռութիւնները և տեղական իրողութիւնները խոչընդոտեցին դրան: Եւ ղարաբաղեան հիմնախնդիրը, որը թւում էր, թէ հեշտ լուծելի հարց է, այդ պատճառով չկարգաւորւեց:
Բացի այդ, այնքան էլ յուսադրող չեն անցած շաբաթ' մամուլի ասուլիսի ժամանակ, Ֆիլիպ Գորդոնի' ղարաբաղեան հիմնախնդրի առնչութեամբ արած յայտարարութիւնները: Սակայն կարևոր էր, որ նա ասաց, թէ գիտի թուրքական տեսակէտն, ըստ որի Հայաստանի հետ յարաբերութիւնների և ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացները շաղկապւած են:
Այդ խօսքերը վկայում են այն մասին, որ Միացեալ Նահանգները, եթէ անգամ հաւանութիւն չի տալիս դրան, ընդունում է երկու գործընթացների փոխկապակցւածութիւնը: Ուղղակի թէ անուղղակի' այդ կապն արդէն ներկայացւում է որպէս արդի իրողութիւն:
Իսկ սփիւռքի' ցեղասպանութեանն առնչւող նախաձեռնութիւններն արդի իրողութիւնների հետ որևէ կապ չունեն. դրանք հիմնականում ենթադրութիւններ են:
Կարճ ասած' Միացեալ Նահանգներն իրականում գիտի, որ «մեծ խաղը» Կովկասում է ընթանում և յանուն հայկական սփիւռքի' այս տարածաշրջանում չի վտանգի իր շահերը:
Թուրքիան նոյն իրողութիւնների հետ դէմ-հանդիման լինելու պատճառով հանդիսաւոր կերպով չի պատռի և մի կողմ չի նէտի հայ-թուրքական արձանագրութիւնները: Միայն թէ սխալ կը լինի, եթէ ամերիկեան վարչակազմը «ապրիլքսանչորսեան զգուշացումներով» փորձի արագացնել արձանագրութիւնների վաւերացման գործընթացը խորհրդարանում: Դա աւելի շատ վնաս կարող է բերել, քան' օգուտ:

Սէմիհ Իդիզ, «Միլլիյէթ»
Թարգմանութիւնը՝ Սիվիլիթաս հիմնադրամի
0 Պատգամ:
Post a Comment