Հայաստանում Երկքաղաքացիուիւն Ցանկացողների թիւը Շարունակում է Աճել



19:07 / 26.11.2009
2009թ. Յունւար-հոկտեմբեր ամիսներին երկքաղաքացիութիւն ստանալու համար Հայաստանի իշխանութիւններին դիմել է օտար երկրի գրանցում ունեցող 3,5 հազար մարդ՝ ինչը մօտ երկուսուկէս անգամ բարձր է 2008թ. ցուցանիշից: Այդ մասին նոյեմբերի 26-ին յայտնել է Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը:
Նախարարը նաեւ նշել է, որ 2008թ. «Երկքաղաքացիութեան մասին օրէնքն» ընդունելուց յետոյ երկքաղաքացիութիւն ստանալու համար դիմել էր մօտ 1300 հոգի: Հրանուշ Յակոբեանը նաեւ նշել է, որ երկքաղաքացիութիւն ցանկացողները հիմնականում Հայաստանի հետ կապ ունեցող անձինք են, շատ են յատկապէս հայ հոգեւորականները:
Ի դէպ, առաջիկայում երկքաղաքացիութիւն ստանալու ընթացակարգերն աւելի են պարզեցւելու:

0 Պատգամ: