Կտրականապէս դէմ եմ պատերազմի վերսկսման վերաբերեալ ցանկացած յայտարարութեան
16:25 / 24.11.2009
«Կտրականապէս դէմ եմ պատերազմի վերսկսման վերաբերեալ ցանկացած յայտարարութեան»,- այս մասին նոյեմբերի 24-ին տեղի ունեցած ասուլիսում նշեց ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդեուժան՝ խօսելով Ադրբեջանի նախագահի հնչեցրած ռազմատենչ յայտարարութեան մասին։
«Ես այժմ աւելի քան համոզւած եմ, որ Ռուսաստանի նախագահի եւրոպական անվտանգութեան մասին պայմանագրի ստորագրման նախաձեռնութիւնը ճիշտ ժամանակին է, եւ այն անհրաժեշտ է»,-նշեց Բորդեուժան՝ աւելացնելով, որ պայմանագիրը կբացառի ուժային մեթոդով լուծել որեւէ քաղաքական հարց։
«Ես ինքս զինւորական եմ եղել, եւ լաւ գիտեմ թէ ինչ է նշանակում պատերազմը»,- ասաց Բորդեուժան՝ ափսոսանք յայտնելով, որ քաղաքական դաշտում արդէն քիչ են այն քաղաքական գործիչները, որոնք գիտեն թէ ինչ է նշանակում պատերազմի արհաւիրքը։
Նա յոյս յայտնեց, որ յայտարարութիւնը կատարւել է բացառապէս քաղաքական նպատակով, որպէսզի Միւնխենեան հանդիպման ժամանակ Բաքուն հնարաւորութիւն ստանար վիճելի հարցերի շուրջ ցանկալի արդիւնքի հասնել։
Ըստ նրա՝ կարեւոր է, որ նախագահների մակարդակով հանդիպումները ակտիւացել են, եւ հարցի կարգաւորման գործընթացը շարունակում է ընթանալ։
Խօսելով հայ-թուրքական սահմանի, այսինքն՝ այս տարածաշրջանում ՀԱՊԿ-ՆԱՏՕ սահմանի բացման հնարաւութեան մասին՝ նա նշեց, թէ ցանկալի է, որ երկու դաշինքները համագործակցեն։ «Այսօր ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕ-ն նոյն մարտահրաւէրներն ունեն։ Ինչքան շուտ սկսենք համագործակցել, այնքան արդիւնաւէտ կլինի անդամ երկրների անվտանգութեան ապահովումը»,- եզրափակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment