ԱՐՑԱԽԵԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՒԱԾ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ ՅԱՂԹԱՆԱԿԸ ՍԱԿԱՐԿՈՒԹԵԱՆ ԱՌԱՐԿԱՅ ՉԷ
Երեւան (Երկիր) - «ՀՅԴ Արցախի կազմակերպութեան 16-րդ Շրջանային ժողովը, քննարկելով հայ-թուրքական յարաբերութիւնների ներկայ գործընթացը եւ հեռանկարները, արձանագրում է, որ հայ-թուրքական յարաբերութիւնների ներկայ զարգացումները հակասում են Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ աշխարհասփիւռ հայութեան շահերին»,- ասւում է ՀՅԴ Արցախի կազմակերպութեան 16-րդ Շրջանային ժողովի` նոյեմբերի 22-ի յայտարարութեան մէջ:
Ստորագրւած արձանագրութիւններում առկայ ստորացուցիչ եւ վտանգաւոր նախապայմանները, ինչպէս նաեւ Թուրքիայի կառավարող շրջանակների յայտարարութիւնները վկայում են, որ այդ երկրի նպատակը Հայաստանն ու հայութեանը թուլացնելն է, նոր զիջումներ պարտադրելը:
«Ակնյայտ է նաեւ, որ փորձ է կատարւում պառակտել Հայաստան-Արցախ-Սփիւռք միասնական ճակատը: Միւս կողմից, այսպէս կոչւած, Մադրիդեան սկզբունքների շուրջ նկատւող աշխուժացումը վկայում է Արցախեան հիմնախնդրում հայկական կողմի վրայ ուժգնացող ճնշումների մասին: Սակայն ոչ մի պարտադրանք կամ ռազմատենչ սպառնալիք չեն կարող ստիպել հայութեանը հետ կանգնել ազգային շահերից:
Մենք շեշտում ենք, որ Հայ Դատի պայքարն իր ողջ բովանդակութեամբ ոչ թէ հայ ժողովրդի առանձին հատւածների պայքար է, այլ պայքար է անկախ պետականութեան ճակատագրի ու ամբողջ հայ ժողովրդի լինելիութեան համար: Համայն հայութեան ջանքերով արցախեան ճակատում ձեռք բերւած արժանապատիւ յաղթանակը սակարկութեան առարկայ չէ:
ՀՅԴ Արցախի կառոյցը այսուհետ եւս վճռականօրէն կը պայքարի համայն հայութեան իրաւունքների համար»,- նշւում է յայտարարութեան մէջ:

0 Պատգամ:
Post a Comment