Հայ-թուրքական Արձանագրութիւնները Քննարկւում են Սահմանադրական Դատարանում

12:25 / 24.11.2009
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Սահմանադրական դատարան է ներկայացրել հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած հայ-թուրքական երկկողմ յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութիւնները:
ՍԴ մամուլի քարտուղար Յովհաննէս Պապիկեանը NEWS.am-ին յայտնեց, որ արձանագրութիւնները ՍԴ են մուտքագրւել նոյեմբերի 19-ին: Ներկայումս, Պապիկեանի փոխանցմամբ, դրանք ուսումնասիրւում են դատաւոր Վլադիմիր Յովհաննիսեանի կողմից, որը արձանագրութիւններն ու իր կազմած եզրակացութիւնը 15-օրեայ ժամկէտում ներկայացնելու է ՍԴ նախագահ Գագիկ Յարութիւնեանին: «Վերջինս աշխատանքային նիստ է հրաւիրելու, որտեղ որոշւելու են ՍԴ նիստի օրը, արձանագրութիւնները քննարկելու ընթացակարգը, եւ պատասխանող կողմը»,- նշեց Պապիկեանը:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: