Երաժշտական Բացառիկ Երեկոյ Թորոնթոյում
Շաբաթ Նոյեմբերի 21-ին, Թորոնթոյի CBC-Կենտրոնի Glenn Gould սրահում տեղի ունեցաւ Հայ երկու անւանի երաժիշտներ՝ Իրանահայ հանրայայտ ջութակահար Խաչիկ Բաբայեանի եւ աշխարհահռչակ դաշնակահար՝ Սերուժ Գրաճեանի համերգը: Ձեռնարկը մտայղացել ու կազմակերպել էր Թորոնթոյի Հայ Ակումբը:
Սրահը ծայրէ ի ծայր յագեցած էր Կանադայի եւ միացեալ Նահանգների տարբեր քաղաքներից շտապած երաժշտասէր հասարակութեամբ, որոնք եկել էին ունկնդրելու այս բացառիկ ելոյթը:
Ծրագրի մէջ ընդգրկւած էին Շուբերթի, Բեթհովենի, Թարթինիի, Քրայսլերի, Բրահմսի, ինչպէս նաեւ Արամ Խաչատրեանի ու Կոմիտասի ստեղածագործութիւնները:Խաչիկ Բաբայեանը հանդէս եկաւ կայացւած ջութակահարի իր կարողութիւններով՝ որով հանդիսատեսին հիացմունք պատճառեց իր կատարողական բարձր արւեստով:
Իսկ Սերուժ Գրաճեանը դարձեալ ունկնդիրներին զարմացրեց ու գերեց դաշնամուրային կատարողութեանը տիրապետող իր բացառիկ վարպետութեամբ:
Յատկանշական է մանաւանդ Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործութեան կատարած բացառիկ մեկնաբանութիւնը՝ որով յուզեցին ոչ միայն Հայ այլ նաեւ օտարազգի խստապահանջ հանդիսատեսին:
Ելոյթի աւարտին բուռն ծափահարութիւններին ի պատասխան, արւեստագէտները հնչեցին Շուբերթի եւ Քրայսլերի ստեղծագործութիւններից:
Արա Տէր Յարութիւնեան
Photos: AraTH
0 Պատգամ:
Post a Comment