Պայքարը շարունակւելու է մինչև վերջ
Հոկտեմբերի 6-ին ՀՅԴ Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ մի շարք կուսակցութիւններ համատեղ հյայտարարութիւն էին ստորագրել ընդդէմ հայ-թուրքական նախաստորագրւած արձանագրութիւնների։ Այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրւած արձանագրութիւններն արդէն 4 օր է, ինչ գտնւում են Սահմանադրական դատարանում: «Ինչպիսի՞ն է լինելու հետագայ պայքարը, և արդեօք այն կախւա՞ծ է Թուրքիայի հետագայ գործողութիւններից» «7օր»-ի հարցին պատասխանել են վերոնշեալ նախաձեռնութեանը միացած «Մայր հայրենիք» կուսակցութեան նախագահ Կարինէ Թումանեանը և «Հայկանդուխտ» կուսակցութեան նախագահ Արմենուհի Ղազարեանը։
Կարինէ Թումանեանը մասնաւորապէս նշել է, որ պէտք է պատրաստ լինել Թուրքիայի ցանկացած պատասխանի, սակայն պայքարը շարունակւում է, և այն պայմանաւորւած չէ Թուրքիայի գործողութիւններով։ Նա նաև նշել է, որ յայտարարութեան շուրջ միաւորւած կուսակցութիւնները շուտով հանդէս կգան յայտարարութեամբ։
Արմենուհի Ղազարեանը ևս նշել է, որ պայքարը պայմանաւորւած չէ Թուրքիայում կատարւող գործողութիւններով, և իրենք ունեն իրենց գործունէութեան ծրագիրը։

Նա նշել է, որ ՀՅԴ նախաձեռնութեան շուրջ համագործակցութիւնը շարունակւում է.
-Հարցը կարևորագոյններից կարևորագունն է, և պայքարը շարունակւելու է մինչև վերջ։ Հետագայ քայլերի վերաբերեալ մենք ունենք ներքին պայմանաւորւածութիւն։
7or

0 Պատգամ:
Post a Comment