Ալիեւը Սերժ Սարգսեանի հետ հանդիպման նախօրէին կրկին հոխորտացել է, որն աւելի շատ անզօրութիւն է յիշեցնում
13:15 / 21.11.2009
«Եթէ մենք ուժեղ չլինենք, ապա չենք կարող լուծել ԼՂ խնդիրը, որովհետեւ միջազգային ուժերի մասնակցութիւնը որեւէ արդիւնք չի տալիս»,- Սերժ Սարգսեանի հետ հանդիպման նախօրէին յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու յաւելել, որ քանի որ միջազգային հանրութիւնը չի լուծում խնդիրը, ապա «պէտք է յուսներս դնենք մեր ուժերի վրայ»:

Մի քանի օրից տեղի է ունենալու իմ հերթական հանդիպումը Հայաստանի նախագահի հետ: Մենք գնում ենք այդ հանդիպմանը մեր ծրագրով: Այդ հանդիպումը պէտք է վճռական դեր խաղայ բանակցային գործընթացում, քանի որ այս տարի արդէն կայացել են մի քանի հանդիպումներ, բայց անարդիւնք: Եթէ այս հանդիպումն էլ անարդիւնք լինի, մեր յոյսերը ի դերեւ կըլինեն:
իսկ այդ դէպքում մեզ այլ ելք չի մնայ, քան պատրաստ լինել պատերազմի: Մենք ծախսում ենք միլիրադաւոր դոլարներ, ամրացնում ենք մեր բանակը, գնում ենք նոր զինամթերք, տեխնիկա:
Մենք դա անում ենք, որովհետեւ երբէք չենք բացառել եւ չենք բացառում այդ ուղին: մենք ունենք բոլոր իրաւունքները ազատագրել մե հողերը»: Նա նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանի զիջումն այն է, որ իրենք գնում են խաղաղ լուծման:
Ալիեւի այս ելոյթը տպաւորութիւն է թողնում, որ սա անզօրութիւնից ծնւած ելոյթ է, քանի որ մի կողմից նա շատ լաւ գիտակցում է, որ պատերազմը գոնէ առաջիկայ տարիներին անհնար է, միւս կողմից փորձում է «վախեցնել» հայկական կողմին: Հետաքրքիր է, թէ ի՞նչ է ասելու ու անելու Ալիեւը, եթէ այս հանդիպումը եւս նախորդների նման անարդիւնք լինի:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment