ԱՆԿԱՐԱՅԻ ՈՒ ԵՐԵՒԱՆԻ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ ՄԻՏՈՒՄԸ ԼՈՒՐՋ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԽՈՒՃԱՊ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ
ԲԱՔՒՈՒՄ
Ակնյայտ է, որ Ադրբեջանի վերջերս արւած ռազմաշունչ յայտարարութիւնը հայկական կողմի վրայ ճնշում գործադրելու եւ միջազգային միջնորդներին շանտաժի ենթարկելու փորձ է: Ադրբեջանցիների նման վարքագիծը բացատրւում է նրանով, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միւնխենեան հանդիպումը առաջինը կլինի Ցիւրիխում Հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումից յետոյ:
Այդ մասին PanARMENIAN.Net-ին է յայտարարել ԼՂՀ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հանրային խորհրդի նախագահ Մասիս Մաիլեանը: <<Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումից նկախ Երեւանի ու Անկարայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման միտումն ինքը լուրջ մտահոգութիւն, իսկ երբեմն խուճապ է առաջացնում Բաքւում:
Պէտք է նաեւ հաշւի առնել, որ յայտարարութիւնը հրապարակւեց վերաբնակիչների հետ հանդիպմանը, որոնց համար աւաններ են կառուցւում Հիւսիսային Արցախում: ,-ասել է Մաիլեանը:

0 Պատգամ: