Հարվարդում տեղի կունենայ
«Քաղաքականութիւնն ու անցեալը Թուրքիայում եւ Ճապոնիայում» սեմինարը



PanARMENIAN
Դեկտեմբերի 3-ին Հարվարդի համալսարանի Բէլֆեր կենտրոնում կը կայանայ «Թող պատմաբաննե՞րը որոշեն: Քաղաքականութիւնն ու անցեալը Թուրքիայում եւ Ճապոնիայում» սեմինարը:
Թուրքիայի ու Ճապոնիայի քաղաքական գործիչները յայտարարում են, որ պատմութեան որոշ ասպարէզներում առկայ հակասութիւնները պէտք է վերլուծեն վերլուծաբաններն ու պատմաբանները:
Առաջիկայ սեմինարի ընթացքում կըշօշափւեն Թուրքիայի ու Ճապոնիայի պատմական խնդիրների վերաբերեալ այդ երկրների քաղաքականութեանն առնչւող հարցեր, ինչը վկայում է այդ երկրներից իւրաքանչիւրի ցաւալի ու խայտառակ անցեալի պահպանւած արդիականութեան մասին։


«ՊԱՆԱՐՄԷՆԻԱՆ»

0 Պատգամ: