Ադրբեջանի Անսպասելի Սէրը Ռուսաստանի Նկատմամբ
19:50 / 26.11.2009
Ադրբեջանի իշխանութիւնները,, որ յամառօրէն փորձում են խոչընդոտել ղարաբաղեան կարգաւորման բանակցային գործընթացի իրենց համար ոչ ձեռնտու հունով ակտիւ առաջընթացին, ակնյայտ է, որ մտադիր են ամբողջութեամբ վերանայել իրենց երկրի արտաքին քաղաքական ուղղութիւնը:
Միայն այդ կերպ կարելի է բնութագրել վերջին ամիսներին Ադրբեջանի սկսած մերձեցումը Ռուսաստանի հետ, որի մէջ Բաքուն մօտ մէկուկէս տասնամեակ տեսնում էր ղարաբաղեան պատերազմում իր պարտութեան գլխաւոր մեղաւորին: Խորամանկ թիւրք-ադրբեջանական դիւանագիտութեան համար դա որեւէ դժւարութիւն չի ներկայացնում , նոյնքան, ինչպէս պետական-քարոզչական մեքենայում ելակէտերի վերանայումը:
Ադրբեջանի խորհրդարանի նոյեմբերի 26-ի նիստում մի շարք կարեւորագոյն յայտարարութիւններ են հնչել, որ վկայում են, թէ որքան հեռուն է պատրաստ այդ երկիրը գնալ իր արտաքին քաղաքական կուրսի փոփոխման գործում: Միլի Մէջլիսի մի քանի պատգամաւորներ միաժամանակ հանդէս են եկել Ռուսաստանի հետ համագործակցութեան խորացման օգտին, ինչը, նրանց կարծիքով Բաքւի համար կապահովի ղարաբաղեան հակամարտութեան յաջող լուծումը:

Այդ համատեքստում հնչել է բաւական կոնկրէտ առաջարկ՝ վերանայել Ադրբեջանի՝ Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեանն անդամակցելու հարցը: Եթէ հաշւի առնենք, որ Ադրբեջանի խորհրդարանում ընդդիմութիւն գործնականում գոյութիւն չունի, եւ օրէնսդիր մարմինն ամբողջութեամբ վերահսկւմ է Իլհամ Ալիէւի եւ նրա աշխատակազմի կողմից, կարելի է միանշանակ խօսել Արեւմուտքին հերթական անգամ շանտաժի ենթարկելու փորձերի մասին:
Դէպի Ռուսաստանի Ալիէւի քաղաքականութեան շեղումը սկսեց ուժգնանալ ԱՄՆ նախաձեռնութիւնների հետ զուգահեռ, որ միտւած էին հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանը: Ադրբեջանի նախագահի վերջին այցը Ուլեանովսկ յանգեցրեց Ալիէւի եւ Մեդվեդեւի փոխադարձ սիրոյ եւ հաւատարմութեան դրսեւորումների, որն իրականում չկայ:
Ողջ կատարւածից ակնյայտ է դառնում, որ Կրեմլն իր համար վտանգաւոր մի խաղ է սկել, որի նպատակն է ամրանալ Հարաւային Կովկասում: Հայաստանի իշխանութիւնների բազմամեայ ռուսամետ քաղաքականութեան պատ-առով Մոսկւայում, թերեւս, որոշել են միակ դաշնակցի հաւատարմութիւնը յաւերժ եւ անքակտելի է: Իսկ եթէ այդպէս է, կարելի է յաճախակիացնել Ադրբեջանի հետ սիրաշահումները, որը պատրաստ է նէտւել Ռուսաստանի գիրկը՝ միայն թէ խուսափի ղարաբաղեան հարցում իր համար աննպաստ զարգացումներից:
Իհարկէ, պէտք չէ գերագնահատել Ադրբեջանի նախագահի սպասելիքները Ռուսաստանի հետ մերձեցումից: Դմիտրի Մեդվեդեւն արդէն նշել է ղարաբաղեան հարցի վերաբերեալ Ռուսաստանի եւ Արեւմուտքի դիրքորոշումների լիակատար համընկնումը: Հէնց աշխարհաքաղաքական խաղացողների նման էլ բերեց բանակցային գործընթացի ակտիւացման: Սակայն միւս կողմից Կրեմլն իր չմտածւած քայլերով կարող է Հայաստանի իշխանութիւններին մղել Արեւմուտքի կողմը, առաւել եւս եթէ ամէն ինչ այս կերպ էլ շարունակւի, Երեւանին այլ բան չի էլ մնայ:
Վերջիվերջոյ, չպէտք է մօռանալ, որ Հայաստանը, մտնելով ՀԱՊԿ մէջ, փորձում էր իրեն ապահովել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հնարաւոր ագրէսիայից: Եթէ ՀԱՊԿ-ն չի կարող լուծել այդ խնդիրը, Հայաստանին պէտք է լրջօրէն մտածել այլ ռազմական դաշինքների հետ մերձենալու մասին:

Իվան Ղարիբեան
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment