ԱԼԻէՒԸ ԿԱՐՈՂ Է ՅԱՅՏՆՒԵԼ ԻՐ ԼԱՐԱԾ ԹԱԿԱՐԴՈՒՄ
«Եթէ Ադրբեջանը պատերազմ սկսի, մենք Արցախը պէտք է միացնենք Հայաստանին, իսկ ԼՂՀ անկախութիւնը պէտք է ճանաչենք շատ աւելի վաղ»։
Լրագրողների հետ երէկւայ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆԸ նախեւառաջ անդրադարձաւ Ս.Սարգսեան-Ի.Ալիէւ միւնխենեան վերջին հանդիպմանը նախորդած Ադրբեջանի նախագահի սպառնալիքին։
Բանախօսի կարծիքով, այս սպառնալիքը հերթական կամ սովորական ռազմատենչ յայտարարութիւն չէր, այլ ուղղակի ռազմական սպառնալիք։ Ալիէւը յայտարարել էր, որ եթէ Մինսկի խմբի շրջանակում առաջընթաց չարձանագրւի, ուրեմն ամէն ինչ վերջացած է եւ պատերազմ է սկսւելու։
Այս համապատկերին յատկանշական է, որ Միւնխենում երկու երկրների նախագահների հանդիպմանը յաջորդած եռանախագահներից իւրաքանչիւրի առանձնակի յայտարարութիւնները շատ աւելի լաւատեսական էին, քան աւելի ուշ նրանց իսկ համատեղ պաշտօնական յայտարարութիւնն էր։
«Իրենց յայտարարութիւններով համանախագահները փորձեցին պատասխանել Ալիէւի սպառնալիքին։ Նոյնիսկ ասացին, թէ նախագահների բանակցութիւնների ընթացքում կարեւոր առաջընթաց է եղել, թէեւ համատեղ յայտարարութեամբ դարձեալ այդ կարեւորութիւնը չներկայացւեց։ Յայտարարութիւնից չի հասկացւում, թէ նախագահները չորս ժամ ինչի մասին են զրուցել։ Ցանկանում եմ հաւատալ, որ առնւազն առաջին երկու ժամերի ընթացքում Ալիէւին ասւել է, որ եթէ նման սպառնալիքներ են լինելու, ապա հանդիպումները եւ բանակցութիւնները անիմաստ են»,- նկատեց Կ.Մանոյեանը։
Բանախօսը համոզմունք յայտնեց, որ հայ-ադրբեջանական հակամարտութիւնը կարգաւորելու բանակցային ընթացքը նման վիճակում չէր յայտնւի, եթէ Թուրքիան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը չկապակցէր Արցախի հիմնախնդրի հետ. «Մինսկի խմբի եռանախագահները թէեւ դարձեալ պնդում են, որ այս երկու խնդիրները մէկը միւսով պայմանաւորւած չեն, իրարից անջատ են, սակայն Թուրքիայի այս կեցւածքի դէմ տեղի են տալիս։ Հայաստան-Թուրքիա բանակցութիւնները դարձել են Հայաստանի նկատմամբ ճնշման լծակ Արցախի հիմնախնդիրը կարգաւորելու ժամանակ։
Այս իրավիճակում, կարծում եմ, Հայաստանը ճիշտ կանէր, եթէ յայտարարէր, որ Թուրքիան բանակցութիւնների ընթացքում խաղի պայմաններն է փոխում։ Այդ պատճառով Հայաստանը բանակցային ընթացքը տապալւած է համարում եւ դադարեցնում է իր մասնակցութիւնը բանակցութիւններին»։
Կիրօ Մանոյեանի կարծիքով, եթէ Ադրբեջանը պատերազմ սկսի, մենք Արցախը պէտք է միացնենք Հայաստանին, իսկ ԼՂՀ անկախութիւնը պէտք է ճանաչենք շատ աւելի վաղ։
«Երբ Ադրբեջանի նախագահը ռազմական սպառնալիք է հնչեցնում, հաւատալու կամ չհաւատալու խնդիր չկայ, այլ պէտք է համարժէք քարոզչական ու գործնական քայլեր ձեռնարկել։ Նաեւ հանրութիւնը պէտք է տեղեակ լինի, թէ ընդհանուր առմամբ բանակցութիւնների ժամանակ ինչ հարցեր են քննարկւում։ Իհարկէ, բանակցութիւնները չեն կարող բաց լինել, բայց հակառակորդին էլ լռութեամբ պէտք չէ շահարկումների հնարաւորութիւն տալ։ Ի վերջոյ, յայտնի է, որ հանդիպումից յետոյ նախագահները իրենց արտգործնախարարներին աշխատանքը շարունակելու առաջադրանք են տւել»,- գտնում է Կ.Մանոյեանը։
Շեշտելով, որ հայ-թուրքական արձանագրութիւնները ստորագրելուց յետոյ սա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն էր, «Ուրբաթ» ակումբի հիւրը կարծիք յայտնեց, որ ռազմական սպառնալիքի միջոցով Ալիէւը առնւազն պատերազմական մթնոլորտ է ստեղծում Արցախեան հիմնախնդիրը կարգաւորելու շուրջ. «Սա կատակ չէ, քանի որ սպառնալիքի պարագայում հակառակ կողմը կարող է նախայարձակ լինել։ Ալիէւն ինքը կարող է յայտնւել իր լարած թակարդում կամ ստիպւած կլինի զէնքի դիմել։ Հայաստանը եւ միջազգային հանրութիւնը անհրաժեշտօրէն պէտք է յայտարարեն, որ այս զարգացումներն իրենց համար անընդունելի են։ Մինչդեռ հանդիպմանը յաջորդած պաշտօնական յայտարարութիւններում նման շեշտ չկայ»։
Ցանկացած դէպքում Հայաստանը պէտք է պատրաստ լինի հաւանական զարգացումներին։ Եթէ Ադրբեջանը գոնէ կիսով չափ վստահ լինէր, որ պատերազմ սանձազերծելուց յետոյ կարող է նաեւ յաղթել, ապա արդէն յարձակւած կլինէր։ Դա չի արւում եւ հիմնական պատճառը Արցախի այսօրւայ սահմաններն են, որոնք Ադրբեջանին դա անելու հնարաւորութիւն չեն տալիս։ Հետեւաբար տարածքներ վերադարձնելու դէպքում պատերազմի հաւանականութիւնը կբազմապատկւի։
Հաւանական պատերազմի դէպքում Թուրքիայի ուղղակի միջամտութիւնը քիչ հաւանական է։ Թուրքիան չի կարող Ադրբեջանին օգնութեան հասնել առանց Հայաստանի տարածք մտնելու։ Իսկ Թուրքիան չի կարող նման քայլ կատարել, քանի որ միջազգային մի շարք պայմանագրեր կան, որոնք խախտելու դէպքում Թուրքիան կստանայ միջազգային հակահարւած։ Թուրքիան կարող է զէնք ու ռազմական մասնագէտներ տրամադրել, սակայն աւելին չի կարող անել։

ԳԷՈՐԳ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ
0 Պատգամ:
Post a Comment