ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ
Վերջին ժամանակներում, ըստ հոգեբան Դաւիթ Ջամալեանի , ստեղծւել է կարծիք, թէ թուրքն այլեւս նախկինը չէ, որ նա փոխւել է: «Սակայն, եթէ եւրոպական հանդուրժողականութեան միջավայրում թուրք աշակերտը հեռացւում է դպրոցից Հայոց Ցեղասպանութեան փաստը չընդունելու համար, ապա դա պատահական չէ, այլ նշանակում է, որ թուրքը նոյնիսկ Թուրքիայից դուրս ծնւած ու մեծացած լինելով չի փոխւել», ասաց պարոն Ջամալեանը:
Ըստ հոգեբանի, օրինակՙ Արգենտինայում ծնւած եւ ապրող Հայը էականօրէն տարբերւում է Հայաստանցի հայից, սակայն նոյնը չի կարելի ասել թուրքերի պարագայում. «Նրանք չեն մերւում տեղի հասարակութեանը, նրանց «վնասակար ազգայնականութիւնը» անչափ մեծ է,- շարունակելով` բանախօսը նկատեց,- եթէ հանդուրժողականութեան միջավայրում թուրքը չի փոխւում, ապա ինչպէ՞ս կարող է փոխւել հէնց Թուրքիայում»:
Հայ-թուրքական սահմանի բացումը, սակայն, հոգեբանի կարծիքով անհրաժեշտ է, քանի որ կոմունիկացիոն շփումներն այլ բան են, հասարակական շփումները` մէկ այլ. «Առաջիկայ 10-ամեակներում, սակայն, ես չեմ տեսնում շարժառիթներ, որոնց հիման վրայ մեր միջեւ փոխադարձ թշնամանքը վերանայ, այնուամենայնիւ մենք պէտք է շփւենք` տնտեսական շահը առաջ տանելով», շեշտեց բանախօսը:
Հոգեբանը չի ընդունում ընդունւած այն տեսակէտը, որ թուրք երիտասարդութիւնը տեղեակ չէ ցեղասպանութեան փաստին. ըստ Ջամալեանի` դա խիստ չափազանցւած մօտեցում է. «Այստեղ շատ կարեւոր է ընտանիքի դերը. տեսէք, հէնց Ֆրանսիայում թուրք աշակերտի արտայայտութեան փաստն այդ մասին է վկայում: Թուրքական այն մօտեցումը, թէ արել ենքՙ լաւ ենք արել. դուք արժանի էիք, թուրքական կենցաղի գերիշխող կարծիքն է ցեղասպանութեան մասին: Եթէ այդ երեխան ապրէր Թուրքիայում, ապա նա յետոյ ներողութիւն չէր խնդրի: Ընդ որումՙ այդ ներողութիւնն անչափ կարեւոր է, քանի որ թուրքը կը հասկանայ, որ կոնկրէտ Եւրոպայում չի կարելի դրսեւորել բացայայտ մարդատեացութիւն: Ստացւում է, որ եթէ ուզում ենք, որ թուրքը փոխւի, պէտք է ստիպել նրան, պարտադրել հանդուրժողականութիւն», նկատեց բանախօսը:
Իսկ Թուրքիայում ապրող թուրքերի մէջ, Ջամալեանի խօսքերով, կայ որոշակի վախ հայերի նկատմամբ, քանի որ «թուրքերը գիտեն, որ ցեղասպանութիւն են արել, որ իրենք ապրում են հայի տարածքում, եւ որ հայերը կարող են վերադառնալ»: «Ինչ վերաբերում է հայերին, ապա մենք թուրքերի հետ շփման մէջ ունենք զոհի բարդոյթ, սակայն շատ աւելի հանդուրժողական ենք, քան նրանք: Իսկ զոհի բարդոյթի վերացման միակ դեղամիջոցը մեր պետականութեան ամրապնդումն է, պետական գիտակցութեան առաջացումը մեր հասարակութեան մէջ», ասաց պարոն Ջամալեանը:
Բանախօսը, ռազմական հոգեբանի դիրքերից, մեկնաբանեց նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիէւի ռազմատենչ յայտարարութիւնները: Ըստ Ջամալեանիՙ դրանք ոչ այլ ինչ են, քան հայ հասարակութեան մէջ պատերազմի վախ առաջացնելու միջոց.«Այդ արտայայտութիւնների նպատակը դա է, որպէսզի պատերազմը կանխելու համար մեր իշխանութիւնները ստիպւած լինեն գնալ զիջումների բանակցութիւններում»:
Պատերազմի վերսկսումը Ջամալեանը հնարաւոր համարեց միայն երկու գործօնների առկայութեան դէպքում. նախ, եթէ մեր պետականութիւնն ինչ-ինչ պատճառներով թուլանայ, երկրորդՙ եթէ աշխարհի ուժի կենտրոններից որեւէ մէկին ձեռնտու լինի այս տարածաշրջանում պատերազմ. «Սակայն ակնյայտ է, որ քաղաքական զարգացումները մեր տարածաշրջանում անհնար են դարձնում պատերազմի վերսկսումը, բացի այդՙ մեր բանակը շատ ամուր է պաշտպանական դիրքերում, եւ յետոյՙ Ադրբեջանն ինքը, հաշւի առնելով այս եւ ներքին սոցիալական բազմաթիւ խնդիրները, պատրաստ չէ պատերազմի», վստահեցրեց Ջամալեանը: Իսկ, որպէսզի մենք չտրւենք Ալիէւի «քաղաքական խաբկանքներին», բանախօսի կարծիքով, պէտք է տեղեկացւած լինենք եւ ունենանք վստահութիւն, որ ուժեղ բանակ ունենք: «Ընդ որումՙ ադրբեջանական հասարակութիւնն էլ տագնապներ ունի իր նախագահի յայտարարութիւններից. նրանց չի բացատրւում, որ պատերազմում յարձակւող կողմը կրկնակի աւելի զոհեր է տալիս, մանաւանդ հաշւի առնելով, որ հայկական պաշտպանական դիրքերը շատ ամուր են: Ելնելով այս ամէնից` ակնյայտ է դառնում նաեւ, որ Ադրբեջանի դիրքերը բանակցութիւններում բոլորովին ամուր չեն», եզրափակեց պարոն Ջամալեանը:

***Բայց թուրքը մնում է՝ թուրք, ուր էլ որ լինի...
0 Պատգամ:
Post a Comment