Կիպրոսի խորհրդարանի նախագահը միջազգային հանրութեանը կոչ է արել ճանաչել Հայոց Ցեղասպանութեան փաստը



12:10 / 25.11.2009
Կիպրոսի խորհրդարանի նախագահ եւ Կիպրոսի դեմոկրատական կուսակցութեան առաջնորդ (DIKO) Մարիոս Գարոեանը միջազգային հանրութեանը կոչ է արել ճանաչել Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան փաստը, յայտնում է Financial Mirror-ը:
Պարբերականը մէջբերում է Գարոեանի խօսքերը. «Կարծում եմ՝ մեր պարտքն է վերահաստատել մեր անկասելի հաւատը հրէշաւոր յանցագործութեան միջազգային ճանաչման պայքարում: Մենք արդարութիւն ենք խնդրում ու պահանջում ենք պատմական արդարութեան վերականգնում, այլ ոչ թէ կեղծարարութիւն: Թուրքիայի փորձերը՝ կարգաւորել յարաբերութիւնները Հայաստանի հետ, իրականում արդարութիւնը ժխտելու ցանկութիւն են: Երկկողմ յարաբերութիւնների կարգաւորման ստորագրւած արձանագրութիւնները ոչ այլ ինչ են, քան փաստաթղթերի միջոցով պատմութիւնը կեղծելու փորձ»:
Թերթը նաեւ յայտնում է, որ "Մ. Գարոեանը զուգահեռներ է տարել՝ հայ ժողովրդի պայքարը համեմատելով այն պայքարի հետ, որ տանում են կիպրացիները՝ կղզու հիւսիսային հատւածի ազատագրման համար, որ շուրջ 3 տասնամեակ զաւթւած է թուրքական զօրքերի կողմից: Խորհրդարանի նախագահը յայտնել է, «Արդարութիւնն ու ազատութիւնն այն ամէնն է, ինչին մենք ձգտում ենք: Ինչ վերաբերում է կիպրական խնդրին, մենք նման որոշում ենք ուզում, որ լիովին կը վերականգնի Կիպրոսի, նրա տարածքի ու մարդկանց միասնութիւնը»:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: