Հայաստանը մշտապէս զգացել է Ռուսաստանի զօրակցութիւնը
21:11 / 23.11.2009
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը նոյեմբերի 23-ին Մոսկւայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնութեան Պետդումայի նախագահ Բորիս Գռիզլովի հետ:
Հայաստանի ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նայիրի Պետրոսեանը NEWS.am-ին յայտնեց, որ զրուցակիցները կարեւորել են երկու դաշնակից երկրների խորհրդարանների փոխգործակցութիւնը, որը համալրում է ՀՀ եւ ՌԴ նախագահների բարձր մակարդակով իրականացւող քաղաքական երկխօսութիւնը: Յովիկ Աբրահամեանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապէս զգացել է ՌԴ զօրակցութիւնը, որի համար յայտնել է հայկական կողմի երախտագիտութիւնը: Այդ համատեսքստում նա կարեւորել է ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրւած արտօնեալ վարկը, որն օժանդակել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքներին դիմագրաւելուն:Հանդիպման ընթացքում կողմերը մանրակրկիրտ քննարկել են երկկողմ միջխորհրդարանական համագործակցութեան հարցերը:
Զրուցակիցները նաեւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային համագործակցութեան խնդիրների, առանց նախապայմանների հայ-թուրքական յարաբերութիւնները կանոնակարգելու գործընթացի, Արցախի հիմնախնդրի շուրջ:
Հանդիպման ընթացքում նաեւ պայմանաւորւածութիւն է ձեռք բերւել մօտակայ ամիսների ընթացքում ՌԴ Պետդումայի նախագահի Հայաստան այց կատարելու վերաբերեալ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment