Հայաստանի ԱԳՆ.–
Ադրբեջանը բանակցում է ոչ թէ կարգաւորման, այլ քարոզչութեան համար
18:21 / 27.11.2009
Վաղուց ակնյայտ է, որ Ադրբեջանը ոչ թէ բանակցում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգաւորելու համար, այլ օգտագործում է բանակցային գործընթացը որպէս քող՝ սեփական քարոզչութիւնը եւ ապատեղեկատւութիւնը տարածելու համար:
Այդ մասին յայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Միւնխէնում կայացած հանդիպումից յետոյ ադրբեջանական լրատւամիջոցներում սպրդած հակասական լուրերի մասին հարցին: «Դրա հերթական դրսեւորումն են որոշ լրատւամիջոցների հիմնազուրկ մեկնաբանութիւնները Միւնխէնեան հանդիպման մասին, որոնք ոչ այլ ինչ են, քան ադրբեջանական կողմի հիւանդագին երեւակայութեան արգասիք»,- նշել է Քոչարեանը:
Նշենք, որ նոյեմբերի 22-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանն ու Իլհամ Ալիէւը հանդիպեցին Միւնխէնում: Հանդիպումից յետոյ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները յայտարարեցին, թէ որոշ հարցերում որոշակի առաջընթաց է գրանցւել:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: