Վահան Յովհաննիսեան.–
«Լևոն Տէր–Պետրոսեանն ուղղակիօրէն առաջարկում է երեք ծառայութիւն մատուցել իշխանութիւններին»
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, մասնաւորապէս Լևոն Տէր-Պետրոսեանի ելոյթին՝ «Արցախ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանն ասել է, որ Լևոն Տէր-Պետրոսեանի ելոյթը մեկնաբանելու համար աւելի լաւ է դիմել տնտեսագէտներին, քանի որ դա «կոմերցիոն բնոյթի առաջարկ է» և «սերվիտուտի ինստիտուտով նախատեսւած ծառայութիւնների մատուցման առաջարկ».
-Լևոն Տէր-Պետրոսեանն իշխանութիւններին ուղղակիօրէն առաջարկում է երեք ծառայութիւն մատուցել։ Առաջին՝ ճանաչել մինչ օրս Լևոն Տէր-Պետրոսեանի և նրա կողմնակիցների կողմից չճանաչւած Սերժ Սարգսեանի լեգիտիմութիւնը։ Երկրորդ՝ նա առաջարկում է այսօրւայ Սերժ Սարգսեանի և նրա վարած թիմի քաղաքականութիւնն արհեստական թելերով կապել անպայման Ռոբերտ Քոչարեանի և նրա քաղաքական թիմի հետ, այդ թւում՝ նաև մեզ։

Խօսքը յատկապէս հայ-թուրքական արձանագրութիւնների կամ մադրիդեան սկզբունքների մասին է, և սա էլ ծառայութիւն է Սերժ Սարգսեանի թիմին, քանի որ բազմիցս ենք նկատել, որ այսօրւայ ղեկավարներն ասում են. «Դէ, մենք ի՞նչ անենք, այս ամէնը հնուց ենք ժառանգել»։
Այո՛, Ռոբերտ Քոչարեանն էլ Լևոն Տէր-Պետրոսեանից էր ժառանգել, և եթէ այս ժառանգականութիւնը շարունակւի, մենք շուտով երկիր չենք ունենայ։ Երրորդ ծառայութիւնն ակնյայտ է՝ կատաղած պայքար Դաշնակցութեան և նրա գաղափարների դէմ անհեթեթ մեղադրանքներով, այն է թէ՝ Ալեքսանդրապոլ և այլն, և այլն։
Նա նշել է, որ մարդիկ, ովքեր պատմութիւն չգիտեն, յաճախ են խօսում այդ պայմանագրի մասին, սակայն կարելի է հարց տալ՝ ինչո՞ւ 1919թ. Ալեքսանդրապոլի պայմանագիրը չի փաթաթւել Հայաստանի վզին. «Որովհետև Հայաստանը կայացող, ամուր բանակով երկիր էր։ 1920թ.՝ արդէն ո՛չ, որովհետև այն ժամանակւայ Լևոն Տէր-Պետրոսեանները՝ բոլշևիկները, կազմալուծեցին երկիրն ու բանակը, և երկիրն անպաշտպան էր։ Եւ մեր վզին Ալեքսանդրապոլի պայմանագիր փաթաթւեց, որը, ի դէպ, երբէք չի վաւերացւել Հայաստանի խորհրդարանում այնպէս, ինչպէս փորձում են ցիւրիխեան «Ալեքսանդրապոլը» բերել և վաւերացնել»,- ընդգծել է Վ. Յովհաննիսեանը։
Նրա կարծիքով այդ երեք ծառայութիւնների դիմաց Լևոն Տէր-Պետրոսեանը, հաւանաբար, ինչ-որ հատուցում է ակնկալում։ Սակայն եթէ այդ հատուցումը նիւթական բնոյթ պէտք է կրի, ապա հարց է՝ այսօրւայ պայմաններում ՀՀ բիւջէն ևս մէկ նմանատիպ բեռին կը դիմանայ՞, թէ՞ ոչ, իսկ եթէ ոչ, ապա հատուցման այլ ոլորտը կարող են լինել միայն յաջորդ ընտրութիւնները և դրանցում իշխանութեան «դաբրոն» ստանալը։
Նրա կարծիքով իշխանութիւններն արդէն սկսել են որոշակի զիջումների գնալ, և Նիկոլ Փաշինեանի գրանցումը պատահական չէ։
Անդրադառնալով Լևոն Տէր-Պետրոսեանի ելոյթում բերւող հոգևորական Եղիազար Այնթապցու օրինակին՝ Վ. Յովհաննիսեանը նշել է, թէ այդ ակնարկը վերաբերում է ոչ թէ Սերժ Սարգսեանին, քանի որ վերջինս ստացել է իր ուզածը, այլ հէնց իրեն՝ Լևոն Տէր-Պետրոսեանին, որովհետև այսօր հասարակութեան մէջ պառակտիչ գործունեութիւնը Լևոն Տէր-Պետրոսեանի գործառոյթն է։
-Իմ կարծիքով սա էլ կարող է ծուղակ լինել, որին մեր իշխանութիւնները, ծուղակներն ընկնելու իրենց սովորութեան համաձայն, կարող է և նորից ընկնեն,- նշել է Վահան Յովհաննիսեանը։

Արփի Բեգլարեան
0 Պատգամ:
Post a Comment