Ալիեւ-Աբիեւի Սպառնալիքները «Հոգնեցրել Են» Ստեփանակերտին Եւ Երեւանին
19:56 / 25.11.2009
Այն բանից յետոյ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ արեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիէւին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանութիւնից, այս առաքելութիւնն իր վրայ վերցրեց, եւ զինւորական բռնութեամբ իրականացնում է հարեւան հանրապետութեան պաշտպանութեան նախարար Սաֆար Աբիէւը։
Նոյեմբերի 25-ին Բաքու ժամանած Լեհաստանի պաշտպանութեան նախարար Բոգդան Կլիխի հետ հանդիպման ժամանակ նա յայտարարել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում արդէն 15 տարի ընթացող բանակցութիւնները անարդիւնք են մնում։ Այսպիսի իրավիճակում Ադրբեջանին այլ բան չի մնում, քան դիմել խնդրի լուծման ռազմական տարբերակին»։
Այսպիսով, ըստ Աբիէւի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Միւնխէնում կայացած հանդիպումն անցել է առանց «դրական տեղաշարժերի», մինչդեռ նախորդ օրը «դրական տեղաշարժի» մասին էր յայտարարել Ադրբեջանի արտգործնախարարութեան մամուլի խօսնակ Էլհան Փոլուխովը։

Ըստ Աբիէւի խօսքերի՝ փաստօրէն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պարզապէս ստել են՝ խօսելով բանակցային գործընթացում դրական տեղաշարժի մասին։ «Ադրբեջանն այլ տարբերակ չունի, բացի հարցը ռազմական տարբերակով լուծելուց»,- ասել է Աբիէւը, ըստ երեւոյթին, արդէն Ալիէւից պատերազմական գործողութիւնները սկսելու հրաման ստացած լինելով. Չէ՞ որ, այլ տարբերակ նրանց չի մնացել։
Յատկանշական է նաեւ այն հանգստութիւնը, որով ընդունեցին այս յայտարութիւնը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշպանութեան նախարարութիւնների մամուլի ծառայութիւնները։ Հաւանաբար նրանք վստահ են հայկական ամէնազօր զէնքին։
ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի խօսնակ Սէյրան Շահսուվարեանը NEWS.am-ի թղթակցին խորհուրդ տւեց, ի պատասխան Բաքւի օգտագործել պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի «երէկւայ ելույթը»։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչութեան մամուլի քարտուղարն էլ, թղթակցին խորհուրդ է տւել Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի յայտարութեան պատասխանի կապակցութեամբ զանգահարել ԼՂՀ արտգործնախարարութիւն։ ԼՂՀ արտգործնախարարութեան մամուլի խօսնակն էլ, թղթակցին յայտնել է, որ Աբիէւի յայտարարութեանն ինքը կը ծանօթանայ վաղը, այնուհետեւ պատասխան յայտարարութեամբ հանդէս կը գայ։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment