Որակը Հակադրւում է Քանակին–
Սեյրան Օհանեանը
Հայկական Եւ Ադրբեջանական Բանակների Մասին



13:51 / 27.11.2009
Հայկական բանակի մարտունակութիւնն ապահովում է ուժերի հաւասարակշռութիւնը ադրբեջանական զինուժի հետ՝ որակը հակադրելով քանակին: Այդ մասին յայտարարել է Հայաստանի պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը Հայկական 2-րդ հեռուստաալիքին տւած հարցազրոյցում:
Հայաստանի պաշտպանութեան նախարարի խօսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յայտարարութիւններն այնքան էլ չեն անհանգստացնում հայկական կողմին, քանի որ իրենց մէջ աւելի շատ քաղաքականութիւն են պարունակում, ինչը պայմանաւորւած է ինչպէս երկրի ներսում ընթացող գործընթացներով, այնպէս էլ արտաքին քաղաքական գործունեութեամբ:
Այս պահին Օհանեանը Հայաստանի զինւած ուժերի մարտունակութիւնը շատ բարձր է գնահատում, եւ նշել է, թէ դրանք լոկ խօսքեր չեն, քանի որ այդ մասին ասում են բազմաթիւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Ինչպէս նշել է Օհանեանը, հայկական բանակի պատրաստւածութեան բարձր մակարդակի մասին են վկայում նաեւ մեծաթիւ հետազոտութիւնների արդիւնքները:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: