Հայ-թուրքական արձանագրութիւնների սահմանադրականութեան մասին
Նոյեմբեր 26, 2009 15:24
Արձանագրութիւնների ստորագրումից յետոյ առ այսօր, պետական ոչ մի իրաւասու մարմին (պաշտօնեայ) բացատրութիւն չի տւել այն մասին, թէ ինչու՞ են այդ արձանագրութիւններում տեղ գտել, նման փաստաթղթերում պարտադիր (անհրաժեշտ) չհամարւող հետևյալ դրոյթները, որոնք, անգամ, տեղիք են տւել տարաբնոյթ և անպտուղ մեկնաբանութիւնների կամ վիճաբանութիւնների, մասնաւորապէս՝
1.Վերահաստատելով իրենց երկկողմ և միջազգային յարաբերութիւներում... .....տարածքային ամբողջականութեան ...սկզբունքները յարգելու ....
1.Վերահաստատելով իրենց երկկողմ և միջազգային յարաբերութիւներում... .....տարածքային ամբողջականութեան ...սկզբունքները յարգելու ....
2. Հաստատելով երկու երկրների միջև գոյութիւն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը.....
3.Պատմական փաստաթղթերի և արխիւների անկողմնակալ գիտական, ուսումնասիրութիւն՝ առկայ խնդիրների սահմանման ու առաջարկների ձևակերպման համար,
Մեր կարծիքով, հէնց այս դրոյթներն են, որ հակասում են ՀՀ Սահմանադրութեան նախաբանով, այսինքն, Հայաստանի Անկախութեան մասին Հռչակագրով սահմանւած դրոյթներին, այն են՝ 1.հիմնւելով 1989 թւականի դեկտեմբերի
1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրայ,
2. Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թւականին Օսմանեան Թուրքիայում և Արևմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին:
2. Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թւականին Օսմանեան Թուրքիայում և Արևմտեան Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին:
«Մարդու իրաւունքներ-96» կուսակցութեան նախահահ Ռ. Թորոսեան
0 Պատգամ:
Post a Comment