«Հեռուստամարաթօն–2009»–ին
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամէնամեայ՝ 12-րդ հեռուստամարաթօնի աւարտից յետոյ Հիմնադրամը յայտարարել է 15 875 043 (տասնհինգ միլիոն ութ հարիւր եօթանասունհինգ հազար քառասուներեք) ԱՄՆ դոլարի նւիրատւութիւն և նւիրատւութեան խոստման մասին:
Յիշեցնենք՝ նախորդ տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը յայտարարել էր, որ «Հեռուստամարաթօն 2008»-ն արձանագրել էր 35 մլն 9 հազ. 156 ԱՄՆ դոլարի կատարւած և խոստացւած նւիրատվութիւններ։
Հիմնադրամի տարածած մամլոյ հաղորդագրութեան մէջ նշւած էր, որ այս հեռուստամարաթօնն առայսօր տեղ գտած ամենաարդիւնաւէտ մարաթօնն է և զգալիօրէն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները:
Հիմնադրամի հանրային կապերի բաժնի աշխատակից Արմէն Օհանեանը «7օր»-ի հետ զրոյցում նշել է, որ դա վերաբերում է մարոթօնին նւիրաբերութիւն կատարած մասնակիցների թւին։
-Մեր նպատակն էր, որ համահայկական մարաթօն լինի, և բոլորը կարողանան մասնակցել։ Կարևոր չէ՝ մէկ միլիոն կը նւիրաբերեն, մէկ միլիարդ, թէ տասը միլիոն, կարևորը մասնակցութիւնն է։ Այդ առումով այս տարւանը ամենայաջողւած մարաթօնն է,-ասել է նա։
Այն հարցին, թէ ինչով է պայմանւորւած, որ նախորդ տարւայ համեմատ այդքան քիչ գումար է հաւաքւել, նա պատասխանել է, թէ դա շատ պատճառներ ունի, հարկաւոր է միայն վերլուծել։
-Օրինակ՝ դա պայմանաւորւած կարող է լինել ֆինանսական ճգնաժամով, այլ պատճառներով։ Եւ յետոյ չպէտք է մօռանալ, որ անցած տարի միայն 15 մլն դոլար մէկ մարդ է նւիրբերել, և բնական է՝ մարդ ինչքան էլ հարուստ լինի, չի կարող ամէն տարի այդքան մեծ գումարներ յատակացնել։ Նոյն մարդն այս տարի մէկ միլիոն դրամ է յատկացրել,-ասել է Արմէն Օհանեանը։
7 oր
0 Պատգամ:
Post a Comment