Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթօնում արձանագրւել է 15 875 043 ԱՄՆ դոլարի նւիրատվութիւն և նւիրատւութեան խոստում
11:31 / 27.11.2009
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ամէնամեայ հեռուստամարաթօնի աւարտից յետոյ յայտարարել է, որ 15 875 043 (տասնհինգ միլիոն ութ հարիւր եօթանասունհինգ հազար քառասուներեք) ԱՄՆ դոլարի նւիրատւութիւն և նւիրատւութեան խոստում է եղել:
Յիշեցնենք, որ նախորդ տարի Հիմնադրամը յայտարարել էր 35 մլն. 9 հազար 156 ԱՄՆ դոլարի կատարւած և խոստացւած նւիրատւութիւնների մասին։
Հիմնադրամի տարածած մամլոյ հաղորդագրութեան մէջ նշւած է, որ այս տարւայ հեռուստամարաթօնն առայսօր տեղ գտած ամէնաարդիւնաւէտ մարաթօնն է և զգալիօրէն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները: Խօսքը այս դէպքում վերաբերում է ոչ թէ գումարին, որը անհամեմատ փոքր է, այլ մասնակիցների թւին:
Շատերը քիչ գումար հաւաքւելու փաստը կապում են հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումից յետոյ Սփիւռքի հիասթափութեան հետ: Միւս մասը կարծում է, որ ոչ թէ այս տարի քիչ գումար է հաւաքւել, այլ ուղղակի անցած տարի մարտի 1-ից յետոյ ՀՀ իշխանութիւնները խնդիր ունէին ցոյց տալ, որ իրենք վայելում են Հայ ժողովրդի վստահութիւնը եւ ստիպւած պարտադրել էին շատ հայ գործարարների՝ նւիրատւութիւնների խոստումներ տալ, որոնց մի մասն այդպէս էլ չիրականացաւ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment