Թուրքիայի վարչապետը իր գլխաւորած կուսակցութեան համաժողովի ժամանակ ծիծաղելի իրադրութեան մէջ է ընկել
14:45 / 28.11.2009
Թուրքիայի վարչապետը իր գլխաւորած կուսակցութեան համաժողովին՝ ծիծաղելի իրադրութեան մէջ է ընկել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական interhaber կայքէջը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցել էր Թուրքիայի Քզըլջահամամ քաղաքում կազմակերպւած իր գլխաւորած՝ «Արդարութիւն եւ զարգացում» (AKP) կուսակցութեան համաժողովին։

Վարչապետ Էրդողանին դիմաւորել է տեղի քաղաքապետը, որն ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցութեան անդամ է։ Էրդողանը եւ իրեն ուղեկցողները արդէն պատրաստւելիս են եղել նախատեսւած սրահից դուրս գալ ճաշելու համար, երբ վերելակի մօտ Էրդողանը, չիմանալով, որ դիմացինը հէնց ընդդիմադիր կուսակցութեան անդամ քաղաքապետն է, սկսել է հետը զրուցել ընտրութիւնների թեմայով։
Էրդողան. — Տեսէք, այստեղ ընտրութիւններում պարտւեցինք, անհրաժեշտ է շատ աշխատել, որպէսզի նոր ընտրութիւններում յաղթենք։
Քաղաքապետ. — Բայց ես արդէն այստեղի քաղաքապետն եմ։
Էրդողան. — Չհասկացայ, ինչպէ՞ս։
Քաղաքապետ. — Այս պահին ես եմ քաղաքապետը։
Էրդողան. – Ինչպէ՞ս թէ, բա ինչո՞ւ յաղթեցիր։
Քաղաքապետ. — Աստւած վկայ, ժողովուրդը այդպէս ուզեց։
Վարչապետ Էրդողանը ծիծաղելով մաղթում է յաջողութիւն գործերին։
Այս զաւեշտալի միջադէպից յետոյ տեղի քաղաքապետ Ջոշքուն Ունալը պատմել է մանրամասները. «Մենք արարողակարգի համաձայն, դիմաւորեցինք վարչապետին։ Գնացինք ճաշելու։

Այդ երկխօսութիւնը տեղի ունեցաւ սրահից դուրս գալուց։ Եթէ իր կողմնակիցները պարոն վարչապետին ինձ ծանօթացրած լինէին, նման խօսակցութիւն չէր լինի։ Ամէն դէպքում նա մեր վարչապետն է։ Մեր ձեռքից եկած յարգանքը ցոյց տւեցինք։ Քաղաքականութիւնը իմ գործը չէ։ Ես քաղաքապետ եմ», ասել է ընդդիմադիր կուսակցութեան անդամը։
Ի դէպ, Թուրքիայի վարչապետի ղեկավարած «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը տւեալ քաղաքում ղեկավարել է 2004-2009 թւականներին։ Սակայն 2009 թւականի մարտի 29-ի տեղական ինքակառավարման մարմինների ընտրութիւններում յաղթեց ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցութեան անդամ Ջոշքուն Ունալը։

Լուրեր Հայաստանից -
0 Պատգամ:
Post a Comment