Սամուէլ Ֆարմանեան.–
Ոչինչ չի խանգարում Հայաստանին՝ ճանաչելու ԼՂ անկախութիւնը
17:16 / 23.11.2009
Եթէ խաղաղ բանակցութիւններն ընդհատւեն, եւ ռազմական գործողութիւններ սկսւեն, ապա ոչինչ չի խանգարում Հայաստանի Հանրապետութեանը` ճանաչելու ԼՂ անկախութիւնը:
Այդ մասին յայտարարել է Հայաստանի մամուլի քարտուղար Սամուէլ Ֆարմանեանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիէւի՝ միւնխենեան հանդիպումից մէկ օր առաջ արած յայտարարութիւնը, թէ հանդիպման ձախողման դէպքում պատերազմ կսկսւի: «Մենք արդեէ առիթ ունեցել ենք նշելու, որ ինչքան էլ նման յայտարարութիւններն արւում են ներքին լսարանի համար, միեւնոյն ժամանակ, դրանք հազիւ թէ բարենպաստ մթնոլորտ են ստեղծում հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի համար:
Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնները մէկ անգամ եւս վկայում են Ադրբեջանի ապակառուցողական կեցւածքի մասին»,- նշել է Ֆարմանեանն ու յաւելել. «Լարւածութեան աճը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան շուրջ, իհարկէ, ամենաանցանկալի ելքն է:
Այն ամենաանցակալի իրողութիւնը կլինի եւ Լեռնային Ղարաբաղի, եւ Հայաստանի, եւ ողջ տարածաշրջանի համար: Բայց Հայաստանի Հանրապետութիւնը չի կարող անտարբեր լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի հանդէպ, եւ հէնց այդ պատճառով էլ Հայաստանի Հանրապետութեան Նախագահը, այլ պաշտօնատար անձինք բազմաթիւ անգամ յայտարարել են, որ մենք պատասխանատու ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգութեան համար:
Աշխարհում կան ընդունւած ձեւեր. նման զարգացումների դէպքում, ենթադրենք, Հայաստանի Հանրապետութիւնը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը` սրանից բխող հետեւանքներով: Երկրորդ` Հայաստանի Հանրապետութիւնը կարող է փոխօգնութեան պայմանագիր ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետ»:
Ըստ Ֆարմանեանի՝ տարբերակներ կան, եւ Հայաստանը կօգտւի այդ մի քանի տարբերակներից կամ առանձին-առանձին, կամ միաժամանակ: «Եւ պէտք է նշել, որ Հայաստանի Հանրապետութիւնը մինչ այսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը միայն ու միայն մի պատճառով` որպէսզի դա խոչընդոտ չդառնայ խաղաղ բանակցութիւնների համար:

Ու եթէ խաղաղ բանակցութիւններն ընդհատւում են, եւ ռազմական գործողութիւններ են սկսւում, ապա ոչինչ չի խանգարում Հայաստանի Հանրապետութեանը` ճանաչելու ԼՂ անկախութիւնը»,- նշել է Ֆարմանեանը՝ նկատելով. «Սակայն, այսօր իրողութիւնն այն է, որ բանակցային գործընթացը շարունակւում է: Հայաստանը մշտապէս յայտարարել է, որ խնդրի խաղաղ կարգաւորմանն այլընտրանք չի տեսնում: Հայաստանը կարծում է, որ բանակցութիւնների միջոցով հնարաւոր է հասնել խնդրի խաղաղ եւ համապարփակ հանգուցալուծմանը»:
Ի դէպ, անդրադառնալով ադրբեջանական որոշ լրատւամիջոցների տարածած տեղեկատւութեանը, թէ իբր միւնխէնեան հանդիպման ժամանակ խօսւել է, որ հայերը մինչեւ տարեվերջ կարող են ազատել Քելբաջարի շրջանը, ինչը հնարաւորութիւն կտայ Թուրքիային՝ վաւերացնելու հայ-թուրքական արձանագրութիւնները, իսկ Ադրբեջանին` մեղմելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման համատեքստում, Սամուէլ Ֆարմանեանը նշել է. «Հայաստանում մենք արդէն վարժւել ենք այն բանին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների իւրաքանչիւր հանդիպումից յետոյ, „խիստ իրազէկ“ աղբիւրները յայտնում են իրականում գոյութիւն չունեցող ինչ-որ քննարկումների ու պայմանաւորւածութիւնների մասին:

Դա պարզ ապատեղեկատւութիւն է եւ որեւէ առնչութիւն չունի իրականութեան հետ: Նման հարց չի քննարկւում, հետեւաբար, նման պայմանաւորւածութիւն լինել չի կարող: Բազմիցս ասւել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի ու քննարկումների առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Մնացեալ հարցերն ածանցեալ են»:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment