Նոյեմբերի 22-ին Միւնխենում, Ֆրանսիայի գլխաւոր հիւպատոսի նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիէւի հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, Մինսկի խմբի համանախագահները: Հանդիպումը տեւել է մի քանի ժամ:
Հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակութիւն ղարաբաղեան դիւանագիտութեան ներկայիս վիճակի շուրջ, քննարկւել է նախագահների յաջորդ հանդիպման հարցը: Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հանդիպումից յետոյ յայտարարել է, թէ կայ որոշակի առաջընթաց, թէեւ շատ հարցեր այդպէս էլ բաց են մնում:
Հանդիպումից յետոյ Մինսկի խմբի համանախագահները հանդէս են եկել յայտարարութեամբ, ըստ որի նախագահները յանձնարարել են արտգործնախարարներին շարունակել աշխատանքը համանախագահների հետ չհամաձայնեցւած հարցերի շուրջ:

Որպէս յաջորդ քայլ նախատեսւած է երկու երկրների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը, Աթէնքում դեկտեմբերի 1-2-ը նախատեսւած ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախօրէին:
Յիշեցնենք, որ Միւնխէնի հանդիպումից առաջ Իլհամ Ալիէւը յայտարարել էր, որ եթէ այս անգամ էլ ձեռք չբերւի առաջընթաց, ապա Ադրբեջանը չի բացառում խնդրի լուծման ռազմական ճանապարհը:
Յիշեցնենք, որ Միւնխէնի հանդիպումից առաջ Իլհամ Ալիէւը յայտարարել էր, որ եթէ այս անգամ էլ ձեռք չբերւի առաջընթաց, ապա Ադրբեջանը չի բացառում խնդրի լուծման ռազմական ճանապարհը:
0 Պատգամ:
Post a Comment