Ադրբեջանցի պատգամաւոր.–
Կարելի է թոյլ տալ անգամ ռուսական ռազմաբազաների տեղակայում Ադրբեջանում



15:36 / 26.11.2009
Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը հանդէս է եկել խորհրդարանի լիագումար նիստում եւ անդրադարձել է մամուլում տեղ գտած բանավէճին, ըստ որի՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի մերձեցումը կարող է բացասական ազդեցութիւն ունենալ:
Որպէս ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ՝ Հասանգուլիեւը կարծիք է յայտնել, որ Ռուսաստանից որեւէ օգնութիւն սպասել չի կարող:
«Այն դէպքում, երբ Ռուսաստանը Ադրբեջանին լիարժէք իրաւունք տայ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, մենք կարող ենք անգամ անդամակցել ՀԱՊԿ-ին եւ թոյլ տալ ռուսական ռազմաբազաների տեղակայում Ադրբեջանում: Ես դրանում ոչ մի բացասական բան չեմ տեսնում: Այդ բոլորը պէտք է ԼՂ խնդրի կարգաւորման համար»,- ասել է պատգամաւորը:

0 Պատգամ: