Հայ քաղաքական գործիչները չեն կարողանում կողմնորոշւել միւնխէնեան հանդիպման գնահատականներում
16:01 / 23.11.2009
Չնայած ազդեցիկ միջազգային ԶԼՄ-ների տարածած տեղեկութիւններին, թէ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միւնխենեան հանդիպման ժամանակ քննարկւել է շրջանակային համաձայնագիրը, որ նախատեսում է հայկական զինուժի դուրսբերում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերեալ հանրաքւէի անցկացման դիմաց, Հանրապետական կուսակցութեան խմբակցութեան քարտուղար Էդւարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում, այդուհանդէրձ, վստահութիւն յայտնեց, թէ Սարգսեանն ու Ալիէւը քննարկել են բացառապէս ԼՂՀ կարգավիճակի հարցը:
Իր համոզւածութիւնը Շարմազանովը պայմանաւորում է ռուսաստանեան «Առաջին ալիքով»: Նրա խօսքով, այն փաստը, թէ լրատւամիջոցները խօսել են հանրաքւէի միջոցով կարգավիճակի որոշման հարցի մասին, վկայում է, որ նրանք ճանաչում են հարցի լուծման՝ ազգերի ինքնորոշման իրաւունքի վրայ լուծւելու փաստը: Պատգամաւորը նկատեց, որ այդ հարցի լուծումից յետոյ կարելի է քննարկել եւ այլ հարցեր, քանի որ անհրաժեշտ է այնպիսի համաձայնութեան յանգել, որոնք համընդգրկուն կը լինեն եւ կբացառեն հակամարտութեան վերսկսումը: Շարմազանովը նշեց, թէ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ յայտարարութիւնները «նյեարդային ջղաձգումների» արդիւնք են եւ նւազեցնում են այդ երկրի միջազգային հեղինակութիւնը: Ընդ որում, պատգամաւորը չզլացաւ պատերազմ տենչացող Ադրբեջանին յիշեցնելու, թէ ինչով աւարտւեցին ռազմական գործողութիւնները, որ սկսւել էին Ղարաբաղի խաղաղ բնակչութեան դէմ 90-ականներին:
ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրօ Մանոյեանն էլ յայտարարեց, թէ Ալիէւի արտայայտութիւնները ոչ թէ հերթական, այլ պարզապէս սպառնալիքներ են: Ըստ Մանոյեանի՝ հայկական կողմը պէտք է վաղուց դրանց արժանի հակահարւած տար: «Ես շատ որախ կը լինէի, եթէ նախագահների 4-ժամանոց հանդիպման առաջին 2 ժամը Հայաստանի նախագահը բարձրացնէր բանակցութիւնների շարունակման նպատակայարմարութեան հարցը՝ Ադրբեջանի նախագահի նախօրէին արած ռազմատենչ յայտարարութիւնների ֆոնին»,- նշեց նա:
«Ժառանգութիւն» կուսակցութեան ներկայացուցիչ Լարիսա Ալավեդեանը, մեկնաբանելով Միւնխենում շրջանակային համաձայնագրի քննարկման մասին լուրը, ընդգծեց, թէ հայ դիւանագիտական միտքը վաղուց է ղարաբաղեան խնդիրը փակուղի հասցրել, եւ այժմ ստիպւած է ճաշակել իր իսկ «եփած ապուրը»: «Փաստը, թէ այսօր քննարկւում է մի փաստաթուղթ, որի իմաստն է տարածքների վերադարձը՝ Ադրբեջանի առաջարկած կարգավիճակի հանրաքւէի դիմաց, հետեւանք է նրա, որ ժամանակին Երեւանը յայտարարել է նման փոխզիջման գնալու մասին: Եւ այսօր Երեւանի փորձերը՝ խուսափել դրանից, մատնւում են ձախողման, եւ մենք ստանում ենք նման շրջանակային համաձայնագրեր, երբ բոլոր խաղաթղթերը հայկական կողմի ձեռքին են»,- նշեց Ալավերդեանը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment