18:10 / 26.11.2009
Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հասարակական կազմակերպութեան նախագահ Սամուէլ Կարապետեանը համոզմունք էր յայտնել, որ Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գէորգ փլուզւած եկեղեցին, վերականգնել, գործնականում, այլեւս անհնարին է։ Նա, որպէս իր ասածի վկայութիւն, նշել էր յուշարձանի աղիւսաշէն, եւ ոչ քարաշէն լինելու փաստը։
Պարզելու համար, թէ ՀՀ մշակոյթի նախարարութիւնը ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի առնչութեամբ եւ կիսո՞ւմ է արդեօք Ս. Կարապետեանի կարծիքը, NEWS.am-ի թղթակիցը զրուցեց նոյն նախարարութեան Պատմութեան եւ յուշարձանների պահպանութեան գործակալութեան պետ Արթուր Գրիգորեանի հետ։
Նշելով, որ եկեղեցու վերականգնումը լիովին հնարաւոր է, եւ իրենք չեն կիսում Սամուէլ Կարապետեանի համոզմունքը, ոլորտի ներկայացուցիչը աւելացրեց, որ այդ աշխատանքների ժամանակ, հնարաւոր է անգամ, օգտագործւեն հէնց նոյն յուշարձանի աղիւսները. «Կասկածել եւ վախենալ պղտք չէ. նախարարութիւնն ունի այդ եկեղեցու բոլոր չափագրութիւնները եւ լուսանկաները։ Բացի այդ, մենք Թբիլիսի ենք գործուղել համապատասխան մասնագէտի, ով, մի քանի օրից վերադառնալով Հայաստան, կներկայացնի այնտեղ տիրող իրավիճակը»,-նշեց Ա. Գրիգորեանը։
Հարցին, թէ ՀՀ մշակոյթի նախարարութիւնն, առհասարակ, ի՞նչ քայլեր է, ձեռնարկում վիրահայոց թեմի միւս եկեղեցիները կործանումից փրկելու ուղղութեամբ, գործակալութեան պետը նկատեց, որ հայկական կողմը բազմիցս փորձել է բանակցել վրացական իշխանութիւնների հետ, սակայն՝ ապարդիւն։ «Երեք տարի առաջ, երբ վրացական կառավարութեան պատւիրակութիւնը Հայաստանում էր, նրանք պարզապէս հրաժարւեցին ստորագրել մշակութային մի պայմանագիր, որով պարտաւորւում էին պահպանել իրենց երկրի տարածքում եղած հայկական յուշարձանները»,- տեղեկացրեց նա։
Յիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հասարակական կազմակերպութեան նախագահ Սամուէլ Կարապետեանը մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել էր, որ «Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գէորգ եկեղեցու փլուզումն ամենեւին էլ անսպասելի չէր, դրա փլուզումն սպասւում էր ամէն օր, եւ այն վերականգնել, այլեւս, անհնար է»:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment