«Նիկոլ Աղբալեան» Ուսանողական Միութեան Յայտարարութիւնը
Նոյեմբերի 17-ը մեր տօնն էր, և այդ օրը մենք ակնկալում էինք կառավարութիւնից լսել մեզ յուզող հարցերի պատասխաններն ու աջակցութիւն ստանալ ներկայ դժւարին ժամանակահատւածում:
Սակայն փոխարէնը լսեցինք ՀՀ ԿԳ նախարարի յայտարարութիւնը, ըստ որի նախատեսւում է մեզ զրկել այն փոքր աջակցութիւնից, որը տրամադրում էր կառավարութիւնը' փոխարէնը ստեղծելով անհասկանալի և կոռուպցիոն ռիսկեր պարունակող հիմնադրամ:

Տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ ուսանողութեան համար առկայ են բազում սոցիալական դժւարութիւններ, և ուսանողն ունի հացի ու փոխադրամիջոցի յանապազօրեայ խնդիրներ, այս յայտարարութիւնը մեր իրաւունքների ամենակոպիտ խախտում է և քամահրանքի ցայտուն դրսևորում հայրենի կառավարութեան կողմից:
Մեր պաշտօնատար այրերը, ուսանողութեան սոցիալական բեռը թեթևացնելու և կրթաթօշակը աւելացնելու փոխարէն, մեզանից փորձում են խլել այն ամէնաչնչինը, որով հնարաւոր է գոնէ տրանսպորտի խնդիրը որևէ կերպ լուծել:
Սիրելի′ ուսանող, կոչ ենք անում համախմբւել և միասնականօրէն պայքարել նշւած անհեթեթ նախաձեռնութիւնը կառավարութեան որոշում չդարձնելու համար:
Սիրելի′ ուսանող, կոչ ենք անում համախմբւել և միասնականօրէն պայքարել նշւած անհեթեթ նախաձեռնութիւնը կառավարութեան որոշում չդարձնելու համար:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան»
Ուսանողական Միութիւն
0 Պատգամ:
Post a Comment