Լիբանանահայ համայնքում խառը
ամուսնութիւնները` 15-20 տոկոս
«Նոյնիսկ 1 տոկոս խառը ամուսնութիւններն էլ ողբերգութիւն է»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ լիբանանահայ հասարակական գործիչ Սարգիս Կիրակոսեանը խօսեց Լիբանանի Հայ համայնքի կրթական, մշակութային, հասարակական խնդիրների շուրջ:
Բանախօսը նշեց, որ Լիբանանում այժմ գործում են 25 հայկական վարժարան, աշակերտների թիւը 12-13 հազար է և մօտ 7 հազար աշակերտութիւն սովորում է Լիբանանի օտարալեզու վարժարաններում, երկրում գործում են շուրջ 8 մշակութային միութիւններ:
«Լիբանանի Հայ վարժարանները յենւում են հայեցի կրթութիւն տալու, վաղւայ յանձնառու, գիտակից Հայ պատարստելու առաքելութեան վրայ», - շեշտեց Սարգիս Կիրակոսեանը և փաստեց, որ վերջին տարիներին Լիբանանից հայերի արտագաղթ չի նկատւում, սակայն կան Լիբանանից ընտանիքներ, որոնք հաստատւել են Հայաստանում և ունեն իրենց սեփական գործը:
Ինչ վերաբերում է լիբանանահայ համայքնում խառն ամուսնութիւններին, ապա Ս. Կիակոսեանը խառն ամուսնութիւնները չդրւատելով հանդերձ դրական գնահատեց և նշեց, որ Հայ երիտասրադները սովորում են Լիբանանի համալսարաններում, որտեղ մեծ մասը օտարազգի են:
Խառն ամուսնութիւնները կազմում են ընդհանուր ամուսնութիւնների 15-20 տոկոսը, որը, ըստ լիբանանահայ համայնքի ներկայացուցչի փոքր թիւ է:

ԱՅՍՕՐ, 12:35
Aysor.ऍम

*** Հակառակ Ս Կիակոսեանի համոզման, նոյնիսկ 1 տոկոս խառը ամուսնութիւններն էլ ողբերգութիւն է։ Դա միայն լիբանանը չի որտեղ Հայ եւ միւս ազգերի ուսանողները միասին են սովորում։ Մենք Իրանում ունենք այդպիսի վիճակ. այսինքն մեր Հայ երիտասարդները ամբողջ երկրում սովորում ու աշխատում են Լիբանանից անհամեմատելի շատ աւելի մեծ թւով ոչ հայկական շրջանակներում, սակայն բոլորովին չունենք այդպիսի տխուր պատկեր։ Դա նշանակում է, որ Լիբանանում ի զուր են անցնում սկզբում նշւած «գիտակից Հայ պատրաստելու» ուղղութեամբ տարւող աշխատանքները։
Վ.

0 Պատգամ: