Ֆ.Գորդոն.–
«Անհրաժեշտ է երկխօսութիւն բոլոր կողմերի միջև»
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը համամիտ է այն գաղափարին, որ Վրաստանի և Աբխազիայի, ինչպէս նաև Վրաստանի և Հարաւային Օսիայի միջև երկխօսութիւնն անհրաժեշտ է: Այս մասին, ըստ Ինտերֆաքսի, Գորդոնը յայտարարել է վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում:
Ամերիկացի դիւանագէտը նշել է, որ ԱՄՆ-ը ակտիւ մասնակցութիւն ունեն ժնևեան քննարկումներում:
«Այս ձևաչափը ստեղծւել է խաղաղ և պրագմատիկ կերպով լուծելու համար այն հարցերը, որոնց շուրջ մենք տարակարծութիւններ ունենք», - ասել է նա և յիշեցրել ՌԴ-ի և ԱՄՆ-ի` Վրաստանի, Աբխազիայի և Հարաւային Օսիայի շուրջ տարակարծութիւնները:
«Գաղտնիք չէ, որ Վրաստանի, Աբխազիայի և Հարաւային Օսիայի շուրջ Միացեալ նահանգների և Ռուսաստանի դիրքորոշումները տարբեր են: Մենք հաւատում ենք Վրաստանի ինքնիշխանութեանը և տարածքային ամբողջականութեանը: Մենք այդ մասին պարզ ասել ենք Ռուսաստանին: Երբ նախագահ Մեդվեդևն ԱՄՆ-ում էր, նախագահ Օբաման բարձրացրել է այդ հարցը», - նշել է Ֆ.Գորդոնը:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նաև կարծիք է յայտնել, որ «անհրաժեշտ է երկխօսութիւն բոլոր կողմերի միջև»:
«Որովհետև այդ պարագայում մենք առաջ կընթանանք», - նշել է դիւանագէտը:
ԱՅՍՕՐ, 09:35
Aysor.am

0 Պատգամ:
Post a Comment