Թուրքերը Ջենիֆեր Լոփէզից 40
միլիոն դոլար են պահանջում
Կիպրոսը երկու պետութիւնների է բաժանւել 1974 թւականին՝ Կիպրոս թուրքական զօրքերի ներխուժման ժամանակ: Կղզու հարաւային մասում այժմ միջազգային հանրութեան կողմից ճանաչւած Կիպրոսի Հանրապետութիւնն է, իսկ կղզու հիւսիսային հատւածը Թուրքիան բռնազաւթել է՝ այնտեղ հաստատելով իր դրածոյ իշխանութիւնը
Հիւսիսային Կիպրոսում Ջենիֆեր Լոփէզի համերգի կազմակերպիչները 40 միլիոն դոլար են պահանջում հանրայայտ երգչուհուց՝ շօուն ձախողելու համար: Ինչպէս նախապէս յայտնել էր NEWS.am-ը, աշխարհահռչակ երգչուհին չեղեալ էր յայտարարել համերգը, որը պէտք է տեղի ունենար Կիպրոսի թրքական մասում կառուցւած Cratos Premium հիւրանոցային համալիրի բացման առթիւ: Լոփէզը հանդէս էր եկել յայտարարութեամբ, որում ասւում էր. «Ջենիֆեր Լոփէզը երբեք չի աջակցի մարդու իրաւունքները կոպտօրէն խախտող պետութեանը կամ ռեժիմին։ Կիպրոսի շուրջ արւած ուսումնասիրութիւններից յետոյ այս որոշումն է կայացւել եւ արտացոլում է տարածաշրջանի քաղաքական իրականութեան նկատմամբ մեր զգայունութիւնը»:
Երգչուհու դեմարշից յետոյ կիպրոսցի թուրքերը ԱՄՆ-ում յունական համայնքին բաց տեքստով յօրդորեցին ճնշում բանեցնել շօու-բիզնէսի ներկայացուցչի վրայ՝ միաժամանակ նրանից փոխհատուցում պահանջելով: Կիպրոսում Լոփէզի համերգի կազմակերպիչները յայտարարել են, որ երգչուհին երկու ամիս ժամանակ ունի՝ Կիպրոս գալու եւ համերգ տալու համար, հակառակ դէպքում հայցով կդիմեն դատարան:
Նշենք, որ Լոփէզի որոշումը մեծ հակազդեցութիւն է առաջացրել նաեւ թրքական իշխանութիւնների շրջանում: Մասնաւորապէս Թուրքիայի «Արդարութիւն եւ զարգացում» իշխող կուսակցութեան պատգամաւոր Հալիդէ Ինջեքարան յայտարարել էր, թէ «աւելի լաւ կլինի` հրաւիրւեն ոչ թէ այնպիսիք, որոնք աշխարհում յայտնի են իրենց կոնքերով, այլ նրանք, ովքեր աչքի են ընկնում իրենց խելքով»: Իսկ «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցութեան պատգամաւոր Շենօլ Բալը նշել էր. «Եթէ այստեղ խօսքը մարդու իրաւունքների ոտնահարման մասին է, ապա Հիւսիսային Կիպրոսի թուրքական հանրապետութեան բնակիչների իրաւունքներն են ոտնահարւում։ Այդ խօսքերն աւելի շատ ուղղւած են Թուրքիայի դէմ»:
Յիշեցնենք, որ Կիպրոսը երկու պետութիւնների է բաժանւել 1974 թւականին՝ Կիպրոս թուրքական զօրքերի ներխուժման ժամանակ: Կղզու հարաւային մասում այժմ միջազգային հանրութեան կողմից ճանաչւած Կիպրոսի Հանրապետութիւնն է, որի բնակչութեան ճնշող մեծամասութիւնը յոյներ են, իսկ կղզու հիւսիսային հատւածը Թուրքիան բռնազաւթել է՝ այնտեղ հաստատելով իր դրածոյ իշխանութիւնը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment