Գլէնդեյլի քաղաքապետ.–
Օբաման խաղում է Հայ համայնքի հետ
15:07 • 08.07.10
Գլէնդեյլում բնակւող հայերը մեծ աջակցութիւն ցոյց տւեցին ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային ընտրութիւնների ժամանակ, սակայն նա դրա դիմաց ոչինչ չարեց։ Այսօրւայ ասուլիսում այս մասին ասաց ամերիկեան Կալիֆոռնիա նահանգի Գլէնդեյլ քաղաքի հայազգի քաղաքապետ Արա Նաջարեանը։
«Հայերը շատ են նեղւած, որ Բարաք Օբաման չկատարեց նախընտրական քարոզարշաւի ժամանակ իր տւած խոստումը, նա կարծես թէ խաղում է մեր հետ», – ասաց նա՝ յիշեցնելով, որ 1915 թ. Հայոց Ցեղասպանութիւնը նախագահն անւանեց «Մեծ եղեռն»։
Քաղաքապետը կարծում է, որ Օբամային իր խոստումը կատարել խանգարեց թուրքական լոբբիստական կազմակերպութիւնների գործունէութիւնը:
Նաջարեանը նաև յոյս յայտնեց, որ յաջորդ տարի Օբաման կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը: Անդրադառնալով Հայ-թրքական յարաբերութիւնների բարելաւմանը և Հայ թրքական արձանագրութիւններին՝ Նաջարեան յիշեցրեց, որ Գլէնդեյլում բնակւող հայերը բողոքի ցոյց են կազմակերպել։ Նրա խօսքով՝ տեղի հայերը վախենում էին, որ արձանագրութիւնների համաձայն՝ կստեղծւի պատմական յանձնաժողով, որը պէտք է քննարկման դնի Հայոց Ցեղասպանութեան փաստը։
Անդրադառնալով սահմանի բացմանը՝ Նաջարեանը նկատեց, որ իրենք այս հարցում չպէտք է խառնւեն հայաստանցիների գործերին. այս հարցի շուրջ իրենց որոշումը պէտք է կայացնեն հայաստանցիները։ Միաժամանակ, նա նշեց, որ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացն ամբողջ հայութեան գործն է:
Ինչ վերաբերում է Ղարաբաղեան հակամարտութեանը, քաղաքապետը նշեց, որ լաւ կլինի, եթէ հակամարտութիւնը լուծւի խաղաղ ճանապարհով, այնուամենայնիւ, պատերազմի վերսկսման դէպքում Ղարաբաղի համար պատրաստ են պայքարել ոչ միայն հայաստանցի հայերը, այլև Սփիւռքի հայերը:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment