Ադրբեջանական սադրանքի արդիւնքում վնասւածք ստացած զինծառայողը դեռեւս գիտակցութեան չի եկել
Յուլիս 08, 2010 16:23
Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գիւղի մօտ տեղի ունեցած միջադէպի ժամանակ հրազէնային վնասւածք ստացած զինծառայող Անդրանիկ Արզումանեանը դեռեւս դուրս չի եկել կոմայից եւ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրայեղ ծանր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան կենտրոնական կլինիկական զինւորական հիւանդանոցի պետ Միքայէլ Միքայէլեանը՝ յաւելելով, որ բժիշկները շարունակում են պայքարել զինծառայողի կեանքի համար:
Նշենք, որ գանգուղեղային ծանր վնասւածք ստացած զինծառայողի մօտ մի քանի օր առաջ բժշիկները ձեռքի շարժում էին նկատել, ինչը, սակայն ըստ Միքայէլեանի, առողջական դրական տեղաշարժի մասին չի խօսում. ձեռքի շարժումը ոչ գիտակցւած է եղել՝ վեգետատիւ: Միքայէլ Միքայլէեանը նշեց նաեւ, որ դէպքերն են եղել, երբ նման վնասւածքներ ստացածների կեանքը փրկել յաջողւել է, սակայն նրանց ուղեղը, որպէս օրգան, փրկել չի յաջողւել: «Եղել են նաեւ դէպքեր, երբ մօտ 6-7 ամիս կոմայի մէջ է եղել մարդը, որից յետոյ վերականգնում է սկսւել»,- ասաց նա:
Յիշեցնենք, որ յունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գիւղի մերձակայքում Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի տարածք էր ներխուժել զինւած հետախուզական խմբաւորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին յաջողւել էր թափանցել Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գօտու հիւսիսարեւելեան հատւած: Տեղի էր ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդիւնքում հակառակորդի առաջխաղացումը կասեցւել էր: Թողնելով մէկ դիակ եւ զինամթերք` ադրբեջանցի հետախոյզները յետ էին քաշւել: Մարտի արդիւնքում հայկական կողմը տւել էր չորս նահատակ եւ չորս վիրաւոր:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment