Հայաստանի ԱԳՆ.–
Ադրբեջանի արտգործնախարարն իր ցանկութիւնները իրականութեան տեղ է մատուցում
«Որեւիցէ տարածքից Ղարաբաղեան ուժերի դուրս բերման մասին խօսք չի կարող լինել»
Յուլիս 09, 2010 16:19
Ադրբեջանի արտգործնախարարը Սանկտ-Պետերբուրգում նախագահական մակարդակով ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների մասին խօսելու փոխարէն, շարունակում է իր անհիմն ցանկութիւնները իրականութեան տեղ մատուցել: Այդ մասին յայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի յայտարարութիւնը:
Յիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարը յայտարարել էր, թէ յուլիսի 16-ին կամ 17-ին Ալմաթիում կայանալու է Հայաստանի եւ Արդբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի քննարկման գլխաւոր առարկան է լինելու Լաչինից եւ Քելբաջարից զօրքերի դուրս բերումը:
«Որեւիցէ տարածքից Ղարաբաղեան ուժերի դուրս բերման մասին խօսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն ԼՂ ժողովրդի կամարտայայտութեան արդիւնքների եւ պատրաստակամութիւն չի յայտնել դուրս բերելու իր զինւած ուժերը ԼՂՀ օկուպացւած տարածքներից»,- մանրամասնել է Շաւարշ Քոչարեանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: