Ռուս զբոօսաշրջիկների հետաքրքրութիւնը Հայաստանի նկատմամբ աճել է 4 անգամ
17:03 • 09.07.10
Տարւայ այս շրջանում Երևանի փողոցներում զբօսաշրջիկների մեծ թիւն այլևս չի զարմացնում։ Բայց այս տարի զբօսաշրջիկների հոսքն աչքի է ընկնում սլավոնական արտաքինով հիւրերի առատութեամբ։
Այսօր ռուսական Газета.ru կայքը հրապարակել է Ռուսաստանի տուրիստական գործակալութիւնների՝ կիսամեակի արդիւնքները, որոնք կազմւել են նախապէս ստացւած պատւէրների հիման վրայ։ Ըստ այդմ, այս տարի ՌԴ քաղաքացիներն աւելի յաճախ ճանապարհորդում են Գերմանիա, Չեխիա և Բելգիա։
Սակայն Ռուսաստանից ճանապարհորդութիւնների քանակի աճով այս տարի ռեկորդ է սահմանել դէպի Հայաստան ուղղութիւնը։
Օնլայն պատւէրների Hotels.com համակարգի տւեալներով՝ Երևանում հիւրանոցներ պատւիրող ռուս զբօսաշրջիկների քանակն անցած տարւայ ապրիլից յետոյ աճել է 385%–ով։
Տուրիզմի շուկայում այս հանգամանքը բացատրում են գների մատչելիութեամբ և դէպի Վրաստան ուղևորութիւնների դադարեցմամբ։
Ի դէպ, ռուսական կայքը տեղադրել է նաև տեսանիւթ, որը պատրաստւած է Հայաստանի ոչ այնքան թարմ լուսանկարներից: Դրանցից մէկում, օրինակ, երևում է հանգուցեալ Կուկուռուզնիկը:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment