Ր. Յովհաննիսեան.–
«Հայաստանը պէտք է պատրաստ լինի պատերազմի»
«Ադրբեջանական ռազմաշունչ հռետորականութեան պայմաններում մենք պէտք է պատրաստ լինենք պատերազմի, աւելին` պատրաստ լինենք այն կանխելուն»,- յայտարարեց «Ժառանգութիւն» խմբակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը կուսակցութեան 6-րդ համագումարի ժամանակ:
Ր. Յովհաննիսեանը նշեց, որ Հայաստանի համար ամենակարևորը Արցախի Հանրապետութեան ճանաչման հարցի բարձրացումն է: Ըստ նրա` «Հայաստանը պէտք է ճանաչի Արցախի Հանրապետութիւնը` նրա Սահմանադրութեամբ ամրագրւած սահմաններով, և մշակի նոր դիւանագիտութիւն, որպէսզի վերջ տայ նաև Ադրբեջանի կողմից այլ հայկական տարածքների օկուպացիային»:
Կուսակցութեան առաջնորդը շեշտեց, որ Ադրբեջանը պէտք է վերջ տայ նաև իր մշակութային ցեղասպանութեանը և Հայաստանի արտգործնախարարութեանը յօրդորեց «բարձրաձայնել խնդրի մասին ու շարունակել պայքարը` Ադրբեջանի կողմից Նոր Ջուղայում իրականացւած մշակութային ոճիրի դէմ, հաշւի առնելով այն, որ Ադրբեջանը ստանձնել է «ԵՈՒՆԵՍԿՕ»-ի պատւաւոր նախագահութիւնը»:
Արցախի հիմնահարցի կարգաւորման մասին խօսելիս` Րաֆֆի Յովհաննիսեանն ընդգծեց, որ արցախահայութիւնն իրաւունք ունէր Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ազատ ու ինքնիշխան պետութիւն հիմնադրել, և չկայ այլընտրանք` Արդբեջանի ու Արցախի Հանրապետութեան` որպէս առանձին պետութիւնների համագոյակցութեանը:
ԱՅՍՕՐ, 14:41
Aysor.am

0 Պատգամ:
Post a Comment