ՀՀ Պաշտպանութեան Նախարարութիւնը յիշեցնում է.
ադրբեջանցի զինեալի դիակը վերադարձնելու վերաբերեալ պաշտօնական դիմում ՊՆ–ն չի ստացել
12:46 • 10.07.10
ՀՀ Պաշտպանութեա Նախարարութեան տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը տարածել է հաղորդագրութիւն, որում ասւում է. «Յուլիսի 9-ին Ադրբգջանի ՊՆ մամուլի ծառայութեան ղեկավար Է. Սաբիրօղլուն հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ՀՀ պաշտպանութեան նախարարութեանը մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մէջ:
Այս կապակցութեամբ կրկին յայտարարում ենք` ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնն առ այսօր պաշտօնական ոչ մի դիմում չի ստացել յուլիսի 18-ին ԼՂՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինեալ Մ. Իբրահիմովի դիակը վերադարձնելու վերաբերեալ:
Իսկ Ադրբեջանի պատերազմի նախարարութեան մամուլի խօսնակին խորհուրդ ենք տալիս մէկ անգամ ևս թերթել պատմութեան էջերը, վերյիշել Սումգայիթի, Բաքւի, Մարաղայի ջարդերը, Շահումեանի, Գետաշէնի սպանւած և տեղահանւած հազարաւոր խաղաղ բնակիչներին, քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպան սպային, և չխօսել հումանիտար ու մարդկային նորմերից»:
Tert.am

0 Պատգամ: