ԼՂՀ Քաշաթաղի շրջանում այս անգամ էլ աֆրիկեան
ժանտախտ է բռնկւել
ժանտախտ է բռնկւել
Յուլիս 12, 2010 20:00
«Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում գրանցւել են խոզի աֆրիկեան ժանտախտի դէպքեր»,- յուլիսի 12-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց ԼՂՀ գիւղատնտեսութեան նախարարութեան անասնաբուժական եւ անասնապահական պետական տեսչութեան պետ Տիգրան Առուստամեանը։
Ժանտախտը բռնկւել է Քաշաթաղի Սարդարապատ եւ Դրախտաձոր համայնքներում։ Սարդարապատ համայնքում վարակւած անասունների գլխաքանակը հասնում է 30-ի, իսկ Դրախտաձորում՝ 57-ի։
«Համայնքներում կատարւել են համապատասխան ախտահանութիւններ, հիւանդ անասունները ոչնչացւել են»,-ասաց Տիգրան Առուստամեանը՝ յաւելելով, որ մսի վաճառակէտերում վերահսկողութիւնն էլ աւելի է խստացւել։
«Բոլոր մսերը ստուգւում են, ուղեկցւում են համապատասխան անասնաբուժական փաստաթղթերով։ Միսը յանձնելիս անպայման վերցւում է նաեւ կենդանու ներքին օրգանները, որոնք տեղում զննում են մասնագէտները եւ միայն դրանից յետոյ թոյլատրւում է վաճառքի հանել։
Պետական տեսչութեան պետը նաեւ յաւելեց, որ այն համայնքներում, որտեղ գրանցւել են աֆրիկեան ժանտախտի դէպքեր, կենդանիների գլխաքանակը իսկոյն հաշւառել է, որպէսզի գիւղացիները հիւանդ կենդանիներին չմորթեն եւ վաճառքի չհանեն։
Նշենք, որ վերջին անգամ Լեռնային Ղարաբաղում աֆրիկեան ժանտախտի դէպք գրանցւել էր մարտ ամսին՝ Շուշիում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment