«Մայրիկ»-ի դերակատարը շատերի համար է մայր
Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում հայ մօր կերպար կերտած Կլաուդիա Կարդինալեն, ով չնայած Հայաստանում հնարաւորութիւն է ստացել ծանօթանալ Հայ կանանց հետ, այնուամենայնիւ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ իր կերտած կերպարի մէջ ոչինչ չէր փոխի:
Այն հարցին, թէ ինչպէս է դերասանուհուն յաջողւել այդքան լաւ խաղալ ու ներկայացնել Հայ կնոջը, Կ. Կարդինալեն շատ պարզ պատասխան տւեց. «Կարևորը ռեժիսորի հետ ճիշտ աշխատելն է»:
«Մայրիկ» ֆիլմի գլխաւոր դերակատարին շատերն առ այսօր մայրիկ են համարում: Այդ մասին են վկայում այն մարդիկ, ովքեր հանդիպելով Կ. Կարդիանելին, գրկախառնւում են ու շնորհակալութեան խօսքեր յայտնում:
«Նրանցից շատերի համար ես իսկապէս մայրիկ եմ. նրանք ամուր գրկում են ինձ ու համբուրում»,- պատմեց դերասանուհին:
Իրական կեանքում Կարդինալեն ևս մայր է. ունի երկու զաւակ: Նա յայտնեց, որ իր որդին ապրում է Միացեալ Նահանգներում, և ունի զաւակ, որն իր դստեր տարիքին է:
ԱՅՍՕՐ, 16:35
Aysor.am

0 Պատգամ:
Post a Comment