Բաքւում Ղարաբաղի դրօշը փորձել են փակել գունաւոր պիտակով, բայց չի օգնել
Յուլիս 13, 2010 15:04
Ադրբեջանում հերթական հիստերիան է սկսւել Բաքւի խանութներում յայտնւած Աշխարհի ատլասում Լեռնային Ղարաբաղի դրօշի եւ զինանշանի (գերբ)կապակցութեամբ:
Ինչպէս գրում է Day.az-ը, ոմն Իբրահիմի դիմում-բողոքից յետոյ պարբերականի լրագրողը նետւել է գրախանութ: Տեսնելով կազմի երկու կողմերում աշխարհի երկրների աշխարհագրական անւանումները պետական խորհրդանիշներով, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղը, լրագրողը կանչել է խանութի սեփականատիրոջը:
Ամենաուշագրաւն այն է, որ Ղարաբաղի դրօշն այդ Ատլասում թաքցւած էր գունաւոր պիտակի տակ:
«Թերեւս, այդ կերպ խանութում որոշել էին զերծ մնալ սխալմունքից»,- գրում է յօդւածի հեղինակը՝ յաւելելով, որ դրօշը ծածկել են, իսկ զինանշանի մասին՝ մոռացել:
Խանութի տիրոջ հետ լեզւակռւից յետոյ գիրքը հանւել է վաճառքից: Յօդւածի հեղինակը վստահ է, որ Ատլասի տպագրութեանը մասնակցել է «Կարտոգրաֆիա» քարտէզագրական միաւորումը, որի տնօրէնը Յ.Ա.Թոփչեանն է:
Տեսնես որքա՞ն է Ադրբեջանը հիստերիկաբար յարձակւելու բոլոր նրանց վրայ, ովքեր օբյէկտիւ տեղեկութիւններ են տալիս:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment