Zaman.-
Թուրքիան պէտք է աշխատի ձեռք բերել Հայաստան մտնող գազատարի բաժնէտոմսերը
18:05 • 13.07.10
Եթէ Վրաստանը վերջնականապէս որոշի վաճառել Ռուսաստանն ու Հայաստանը կապող Հիւսիս-Հարաւ գազամուղը, ապա Թուրքիան պէտք է աշխատի ձեռք բերել այդ գազամուղի բաժնէտոմսերը: Այս մասին է գրում թուրք վերլուծաբան, Zaman օրաթերթի յօդւածագիր Ֆիքրեթ Էրթանը` անդրադառնալով Հայաստան մտնող գազատարը սեփականաշնորհմանը ոչ ենթակայ օբյէկտների ցանկից հանելու վերաբերեալ օրինագծի ընդունմանը Վրաստանի խորհրդարանում։
«Ժամանակ առ ժամանակ Վրաստանի իշխանութիւններն անդրադառնում են Հիւսիս-Հարաւ գազամուղի վաճառքի հարցին: Օրինակ` 2005թ. Վրաստանի նախագահ Միխէլ Սաակաշվիլին իտալական La Stampa թերթին տւած հարցազրոյցում յայտարարել էր, որ Թբիլիսին բանակցութիւններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերութեան հետ գազատարի վաճառքի առնչութեամբ: Սակայն աւելի ուշ Վաշինգտոնը յայտարարեց, որ դրանով կմեծանայ Վրաստանի կախւածութիւնը Ռուսաստանից, ինչպէս նաև սպառնալիքի տակ կը յայտնւի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Այդպիսով, հարցը յայտնւեց պահարանում»,- գրում է Ֆիքրեթ Էրթանը` յիշեցնելով պաշտօնական Թբիլիսիի` Վաշինգտոնին տւած խոստումը գազատարը չվաճառելու վերաբերեալ։
«2005թ. սեպտեմբերին վրացական իշխանութիւնների և ԱՄՆ-ի միջև ձեռք բերւեց համաձայնութիւն Հիւսիս-Հարաւ գազատարի մոդեռնիզացման վերաբերեալ: Ըստ համաձայնագրի` Միացեալ Նահանգները պարտաւորւեց չորս կարևոր ենթակառուցւածքների համար Վրաստանին տրամադրել 295 միլիոն դոլարի օգնութիւն, որից 70 միլիոնը տրամադրւելու էր գազատարի մոդեռնիզացմանը: Իսկ պաշտօնական Թբիլիսին այդ աջակցութեան դիմաց 5 տարի ժամկէտով Վաշինգտոնին խոստացել էր չվաճառել գազատարը: Այդ ժամկէտը լրանում է 2011թ. ապրիլին»:
Անդրադառնալով գազատարի հետ կապւած վերջին զարգացումներին` թուրք վերլուծաբանն ընդգծում է, որ վրացական խորհրդարանում այդ առնչութեամբ լուրջ քննարկումներ են սկսւել իշխանութեան և ընդդիմութեան միջև։ Վերջինը մտավախութիւն ունի, թէ գազատարը կարող է վաճառւել Ռուսաստանին, ինչն աւելի կմեծացնի Թբիլիսիի կախւածութիւնը Մոսկւայից:«Սակայն վրացական իշխանութիւնները փորձում են հակազդել այդ քննադատութիւններին և հանգստացնել հանրութեանը: Վրաստանի վարչապետ Գիլաուրին յայտարարեց, որ կառավարութիւնը մտադրութիւն չունի ներկայում վաճառել գազատարը, ինչպէս նաև հրաժարւել վերահսկիչ փաթեթից»,- գրում է Ֆիքրեթ Էրթանը` աւելացնելով, որ գազատարի հնարաւոր վաճառքի հարցում յատկապէս զգայուն է Հայաստանը:
«Տարածաշրջանի երկրները, ինչպէս նաև Միացեալ Նահանգները ուշադիր հետևում են գազատարի հետ կապւած այդ քաղաքական զարգացումներին: Այդ հարցում բաւական զգայուն է Հայաստանը, քանի որ վերջինս մտավախութիւն ունի, որ գազատարի վրայ կարող է աչք տնկել Վրաստանում գազի և էներգետիկ ոլորտում կարևոր դերակատարութիւն ունեցող Ադրբեջանը: Իսկ Ռուսաստանը նախկինի պէս շարունակելու է մեծ հետաքրքրութիւն ցուցաբերել գազատարի առնչութեամբ»,- գրում է թուրք վերլուծաբանը` ընդգծելով, որ Վրաստանում կարևոր ներդրումներ ունեցող Թուրքիային նույնպէս պէտք է հետաքրքրի Հիւսիս-Հարաւ գազատարով:«Հետագայ զարգացումների արդիւնքում եթէ ստեղծւեն յարմար պայմաններ և գազատարի բաժնէտոմսերը հանւեն վաճառքի, Թուրքիան պէտք է աշխատի գնել դրանք: Իսկ եթէ Թուրքիան գնի այդ բաժնէտոմսերը, ապա տարածաշրջանում նրա ազդեցութիւնն էլ աւելի կմեծանայ»,- եզրափակում է Ֆիքրեթ Էրթանը:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment