«ԹՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԽ ԻՐ ՏՈՒՆԸ ՄԱՔՐԻ»
Միակ կուսակցութիւնը, որի գաղափարախօսութեանը հաւատում է Ռուբէն Հախվերդեանը՝ ՀՅԴ-ն է
«Առհասարակ, երբ դու ինքդ ազնիւ չես քո ժողովրդի նկատմամբ, ինչպէ՞ս կարող ես ազնւութիւն պահանջել քո հարեւանից»,- երգիչ-երգահան Ռուբէն Հախվերդեանի այս խօսքերն ուղղւած են Սերժ Սարգսեանին: Երգահանը կիսում է Ղարաբաղեան իրավիճակի վերաբերեալ Սերժ Սարգսեանի գնահատականները, սակայն. «Շատ կցանկանայի, որ մեր նախագահը նախ եւ առաջ իր տունը մաքրեր ու նոր միայն դրանից յետոյ իրաւունք ունենար թուրքերի մասին խօսել»: Ապա պարզաբանեց. «Ես նկատի ունեմ` մարտի 1-ը, մեր քաղբանտարկեալները, որոնք այսօր բանտում են»: Հայ-թրքական յարաբերութիւնների ներկայ գործընթացը, ըստ նրա, մեր լրատւամիջոցներով այնքան էլ թափանցիկ չի ներկայացւում. «Մեր լրատւամիջոցները հիմնականում խօսում են հետեւանքների, այլ ոչ թէ պատճառների մասին, արմատից չեն վերցնում հարցը: Օրինակ` երբ Սերժ Սարգսեանն ասում է` մենք պէտք է սպիտակ թղթից սկսենք, արդեօք դա նշանակո՞ւմ է, որ նա ինքն իրենից պէտք է սկսի»: Ի դէպ, Ռուբէն Հախվերդեանը վստահեցրեց, որ ինքը քաղաքական որեւէ շրջանակի քծնելու կամ դուր գալու խնդիր չունի, քանի որ իր համար բոլոր «չակերտաւոր կուսակցութիւնները կլանների վերածւած բաներ են»: Միակ կուսակցութիւնը, որի գաղափարախօսութեանը նա հաւատում է, ՀՅԴ-ն է, թէեւ նրա` վերջին տարիների շատ քայլերից Ռուբէն Հախվերդեանը ոգեւորւած չէ:

«Ա+1»

0 Պատգամ: