Լաչինի և Քելբաջարի վերադարձի
հարցը չի քննարկւել

09:36 • 16.07.10
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովի յայտարարութիւնը, թէ իբրև հայկական կողմի հետ քննարկւում է Լաչինի և Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, և թէ իբրև այդ հարցը քննարկւել է նաև Սանկտ Պետերբուրգեան հանդիպման ընթացքում սուտ է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերութեան «Հայլուր» լրատւական ծառայութեանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդւարդդ Նալբանդեանը։
«Դա բացայայտ սուտ է: Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողութեան տակ Լաչինի և Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը: Այդ հարցը չի քննարկւել նաև նախագահների աանկտպետերբուգեան հանդիպման ընթացքում»,– ասել է արտգործնախարարը։
Tert.am

0 Պատգամ: