Թուրքիայի հանրային հեռուստատեսութիւնն արգելում է
հայերէն երգի հեռարձակումը
13:19 • 12.07.10
Թուրքիայի պետական հեռուստա–ռադիո–հեռարձակող ընկերութիւնն (TRT) արգելել է ազգութեամբ Հայ երգիչ, Թուրքիայի քաղաքացի Ալէքսի հայերէն երգի հեռարձակումն իր բոլոր հեռուստաալիքներով։
Թուրքական Vatan օրաթերթի փոխանցմամբ` TRT-ն որոշում է կայացրել, որ Ալէքսի «Հետք» վերնագրով խտասւավառակում տեղ գտած «Վշտով լեցուն» (Acıyla dolu – Աջըյլա դոլու) երգը հակացուցւած է թուրքական եթերին։
Այդ որոշման առնչութեամբ իր դժգոհութիւնն ու զարմանքն է յայտնել Ալէքսը` նշելով, որ երգը միայն սիրոյ մասին է:
«Այս երգով որևէ յետին նպատակ չեմ հետապնդել, այն քաղաքական մեսիջներ չունի։ Երգի հայերէն տեքստը պատմում է սիրոյ մասին: Այն արգելելը լուծում չէ, և ըստ իս` դրա գնահատականը պէտք է թողնել ժողովրդի դատին»,- յայտարարել է Ալէքսը:
Ալէքսը Թուրքիայում հանրայայտ երգիչ, պանդոկային երգի արքայ ճանաչւած Հայկոյի որդին է: «Վշտով լեցուն» երգի հայերէն տարբերակը պատկանում է Հայկոյի գրչին, որը նա գրել է 1980-ականներին։
Tert.am

0 Պատգամ: